ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) 5-14 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 04-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.02.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.02.02-2026.02.15 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2026
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
16.01.2026
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
16.01.2026
Дата вступления в силу
12.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«16» հունվար 2026 թ.

N 04-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) 5-14 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման նպատակով Մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային տուբերկուլոզով պացիենտի (ինդեքս դեպքի) 5-14 տարեկան կոնտակտավորների շրջանում տուբերկուլոզի կանխարգելիչ բուժման վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

16.01.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2026 թվականի հունվար «16»-ի

N 04-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԱՆՐԷԱԲԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՂԱԶԳԱՅՈՒՆ ԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ (ԻՆԴԵՔՍ ԴԵՊՔԻ) 5-14 ՏԱՐԵԿԱՆ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺՄԱՆ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 11–րդ վերանայման դասակարգչի․

 

Կոդը

 Անվանում

1B14

Գաղտնի տուբերկուլոզային վարակ

2․ Տուբերկուլոզի (այսուհետ` ՏԲ) կանխարգելիչ բուժումը սահմանվում է որպես ակտիվ ՏԲ-ի զարգացումը կանխելու միջոց ՏԲ-ով պացիենտի (ինդեքս դեպքի) ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր նորածինների և երեխաների շրջանում:

3. Կանխարգելիչ բուժումը ներառում է միջամտությունների ամբողջական փաթեթ՝ բացահայտել և թեստավորել այն անձանց, ովքեր պետք է թեստավորվեն, որից հետո գնահատել և արդյունավետ ու անվտանգ բուժում տրամադրել այնպես, որ բուժում սկսողների մեծամասնությունն այն ավարտի առանց կողմնակի երևույթների կամ դրանց նվազագույն ռիսկով, և գործընթացի մշտադիտարկումով ու գնահատումով:

4. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա այդ թվում դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական/իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Ա/Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Առողջ ընտանեկան օջախի կամ սերտ կոնտակտավոր (Բացառել ՏԲ հիվանդությունը)

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/

Արտահիվանդանոցային պայմաններում (հնարվոր է որոշ դեպքերում հիվանդանոցային պայմաններում հետազոտության իրականացում)

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /պլանային/

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ֆթիզիատրներ, մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ

8)

Գանգատներ

ՏԲ-ին բնորոշ գանգատներ չի ներկայացնում

9)

Անամնեզ

Ընտանեկան օջախի (անձ, ով մեկ կամ մի քանի գիշեր կամ օր շփվել է ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ բնակելի տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ 3 ամիսների ընթացքում) կամ սերտ (անձ, ով շաբաթական 8 ժամ կամ ավելին շփվել է ակտիվ ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ նույն փակ տարածքում՝ մինչև ինդեքս դեպքի ընթացիկ բուժումը սկսելը՝ 3 ամիսների ընթացքում) կոնտակտավոր մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ:

Պետք է ճշտել ԲՑԺ պատվաստում ստացած լինելու հանգամանքը, ալերգիա կամ հայտնի գերզգայունություն հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ (Իզոնիազիդ, Ռիֆամպիցին, Ռիֆաբուտին կամ Ռիֆապենտին); ՄԻԱՎ-ի կարգավիճակը և ՀՌՎ բուժման ռեժիմը, ուղեկցող հիվանդությունները `գնահատել ուղեկցող հիվանդությունների առկայությունը (օրինակ՝ թերսնուցում, շաքարային դիաբետ, վիրուսային հեպատիտ) և գրանցել ընդունվող դեղերը, ՏԲ կանխարգելիչ բուժման հնարավոր հակացուցումները, ինչպիսիք են ակտիվ հեպատիտը (սուր կամ քրոնիկ) կամ տրանսամինազների մակարդակի առկա բարձրացումը, գրանցել նախկինում ՏԲ բուժման պատմությունը:

10)

Զննման արդյունք/Ցուցում

ՏԲ-ին բնորոշ ախտանիշների բացակայություն, ճառագայթաբանական շեղումների բացակայություն (անհրաժեշտության դեպքում նաև ՀՇ հետազոտության փոփոխությունների բացակայություն): Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՏԲ-ին բնորոշ փոփոխությունների բացակայություն): ՏԲ-ի մաշկայի փորձի (ՏՄՓ) կամ գամմա-ինտերֆերոնային արտազատման փորձի (ԳԻԱՓ) բացասական կամ դրական տվյալներ:

Մինչև հինգ տարեկան երեխաները, որոնք ունեցել են սերտ կամ տնային կոնտակտ մանրէաբանորեն հաստատված դեղազգայուն թոքային ՏԲ դեպքի հետ և որոնց մոտ բացառված է ակտիվ ՏԲ-ի առկայությունը, պետք է ստանան ՏԲ-ի կանխարգելիչ բուժում՝ անկախ ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ-ի արդյունքից: Դրական արդյունք ունեցող երեխաները կարիք չունեն կրկնակի ՏՄԹ-ի կամ ԳԻԱՓ թեստի և պետք է ստանան ՏԲ-ի կանխարգելիչ բուժում ըստ հաստատված ռեժիմի: Բացասական պատասխանի դեպքում, ՏՄԹ-ն կամ ԳԻԱՓ-ը պետք է կրկնել պատուհանի շրջանից հետո՝ 8-12 շաբաթ անց ՏԲ պացիենտի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից հետո (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը), բացասական պատասխանի դեպքում ՏԲ-ի կանխարգելիչ բուժումը պետք է դադարեցվի, իսկ դրական պատասխանի դեպքում շարունակվի:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Դեղերի բարդ անցանկալի երևույթների առկայության դեպքում

5. Սույն հավելվածի Ձև 1–ի 10-րդ ենթակետում նշված զննումը իրականացվում է.

1) գինեկոլոգիական աթոռի վրա՝ մեջքի վրա պառկած և ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

2) կողքի վրա՝ ոտքերը մաքսիմալ ծալած դեպի որովայնը.

3) ծունկ-արմունկային դիրքում:

6․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

 Ֆթիզիատր

1

1

2)

Մանկաբույժ

0,3

0,3

3)

Ընտանեկան բժիշկ

0,3

0,3

7․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

8․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

ՏԲ-ի մաշկային թեստ

1.0

-

ՏԲ-վարակվածության ախտորոշում:Կատարվում է բուժումը սկսելուց առաջ: ՏՄԹ-ն 10 մմ և ավելին համարվում է դրական պատասխան: Դրական պատասխանի դեպքում կրկնության կարիք չկա: Մինչ բուժումը բացասական արդյունքի դեպքում կրկնել պատուհանի շրջանից հետո՝ ՏԲ պացինետի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից 8-12 շաբաթ անց (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը): Բացասական արդյունքի դեպքում, դադարեցնել բուժումը, դրական արդյունքի դեպքում շարունակել:

2)

Առկա չէ

Գամմա-ինտերֆերոնի արտազատման փորձ

1.0

-

ՏԲ-վարակվածության ախտորոշում, Կատարվում է բուժումը սկսելուց առաջ: Դրական պատասխանի դեպքում կրկնության կարիք չկա: Մինչ բուժումը բացասական արդյունքի դեպքում կրկնել պատուհանի շրջանից հետո՝ ՏԲ պացինետի (ինդեքս դեպքի) հետ վերջին կոնտակտից 8-12 շաբաթ անց (եթե վերջին կոնտակտի ամսաթիվը անհայտ է, ապա հաշվարկման սկիզբ համարել առաջին մաշկային փորձի ամսաթիվը): Բացասական արդյունքի դեպքում, դադարեցնել բուժումը, դրական արդյունքի դեպքում շարունակել:

3)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` ԷՆԱ-ի որոշմամբ

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

4)

Առկա չէ

Կրեատինին

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

5)

Առկա չէ

Միզանյութ

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ երիկամային հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

6)

Առկա չէ

Ալանինամինա-տրանսֆերազ (ԱԼՏ)

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

7)

Առկա չէ

Ասպարտատա-մինատրանսֆերազ (ԱՍՏ)

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է 3 շաբաթ անց և բուժման վերջում, ինչպես նաև կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում

8)

Առկա չէ

Ընդհանուր բիլիռուբին՝ ֆրակցիաներով

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը: Եթե չկան շեղումներ, դեղերի հակացուցումները բացառելու նպատակով հաջորդ ստուգումը կատարվում է միայն կլինիկական ցուցման կամ լյարդի հիվանդության զգալի ռիսկի առկայության դեպքում,

9)

Առկա չէ

Արյան մեջ գլյուկոզի որոշում

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

10)

Առկա չէ

Ընդհանուր սպիտակուց

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված: Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

11)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

12)

Առկա չէ

 C ռեակտիվ սպիտակուց

1.0

0.02

Շեղումներ չեն հայտնաբերված:Եթե կան շեղումներ, պարզել պատճառը

13)

Առկա չէ

Հեպատիտ Բ (HBsAg) թեստ

1.0

0.02

Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում

14)

Առկա չէ

Հեպատիտ Ց (HCV) հակամարմինների հայտնաբերման թեստ

1.0

0.02

Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում

15)

Առկա չէ

Հեպատիտ Ց, ՊՇՌ թեստ

0.03

0.006

Հեպատիտ Ց-ի ախտորոշում

16)

Առկա չէ

ՄԻԱՎ I/II հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ

1.0

0.02

ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում

 

Գործիքային հետազոտություններ

17)

Առկա չէ

Ճառագայթաբա-նական հետազո-տություն

1.0

1.0

Շեղումներ հայտնաբերված չեն

18)

Առկա չէ

Որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)

1.0

1.0

Շեղումներ հայտնաբերված չեն

9․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

10․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Դեղի հապա-վում

Անվանում

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ (ըստ քաշի)

Բուժման կուրսի միջին ժամանակա

հատված (ամիս)

Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում

Հակատուբերկուլոզային դեղեր

1)

H 100

Իզոնիազիդ 100 մգ

դեղահատ

0,9

0.5- 5

3-6

7 օր/շաբաթական մեկ անգամ

2)

R 150

Ռիֆամպիցին 150 մգ

դեղահատ

0.1

0.5-2

4

7 օր

3)

HR 50/75

Իզոնիազիդ 50մգ

Ռիֆամպիցին 75մգ

դեղահատ

0.1

1-2

3

7 օր

4)

HR 75/150

Իզոնիազիդ 75մգ

Ռիֆամպիցին 150մգ

դեղահատ

0.1

1-2

3

7 օր

5)

P 150

Ռիֆապենտին 150 մգ

դեղահատ

0.2

2-3

3

շաբաթական մեկ անգամ

Ախտանշանային բուժում, ուղեկցող հիվանդությունների բուժման դեղեր

6)

-

Պիրիդօքսին 50մգ

Դեղահատ

1,0

3

3-6

6-7

11․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված հակատուբերկուլոզային դեղեր (բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան).

1) 6H ռեժիմի դեպքում՝ մինչ 10 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրեկան, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում՝ միջինում 5 մգ/կգ/օրեկան.

2) 3HP ռեժիմի դեպքում` աղյուսակը ստորև: Բուժումը տրվում է 2 տարեկան և բարձր տարիքի դեպքում, առնվազն 10 կգ քաշի դեպքում: 34 կգ և ավել քաշի դեպքում օգտագործել մեծահասակների համար նախատեսված աղուսյակը.

 

2 - 14տարեկան

Քաշ

10-15 կգ

 16-23 կգ

24-30 կգ

31-34 կգ

> 34 կգ

Իզոնիազիդ 100* մգ դեղահատերի քանակ

3

5

6

7

7

Ռիֆապենտին 150 մգ դեղահատերի քանակ

2

3

4

5

5

3) *Կարող է փոխարինվել 300 մգ իզոնիազիդի դեղահատերով.

4) 3HR ռեժիմի դեպքում` իզոնիազիդի դոզան հաշվարկվում է մինչ 10 տարեկանը, միջինում 10 մկ/կգ/օրեկան, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում՝ միջինում 5 մգ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ: Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչ 10 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրեկան, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում՝ միջինում 10 մգ/կգ/օրեկան: Բուժումը սկելու պահին երեխան պետք է առնվազն լինի 4 կգ.

5) 4R ռեժիմի դեպքում` Ռիֆամպիցինի դոզան հաշվարկվում է մինչ 10 տարեկանը, միջինում 15 մկ/կգ/օրեկան, 10 տարեկան և բարձ տարիքի դեպքում՝ միջինում 10 մգ/կգ/օրեկան:

12. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

13. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Բրոնխոսկոպիկ հետազոտություն

0.1

0.1

2)

Ստամոքսի պարունակության արտաբերում

0.1

0.1

3)

Խորխի ինդուկցիա

0.1

0.1

4)

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0.1

0.1

14․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

15. Կանխարգելիչ բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 6-ում.

 

Ձև 6

 

 Հ/Հ

Կանխարգելիչ բուժման ռեժիմ

Նշանակման ցուցում

Բուժման տևողություն

(ամիս)

Մեկնաբանություններ

1)

6H

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր

6

Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-4 տարեկան երեխաների համար, որոնք հակացուցում չունեն իզոնիազիդի նկատմամբ: Իզոնիազիդը տրվում է ամեն օր վեց ամսվա ընթացքում:

ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն, ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն

2)

3HP

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր

3

Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 2-4 տարեկան երեխաների համար, որոնք հակացուցում չունեն իզոնիազիդի կամ ռիֆապենտինի նկատմամբ: Տրվում է շաբաթական մեկ անգամ 3 ամսվա ընթացքում: Դեղերի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:

Ռիֆամիցինները ինդուկցում են որոշակի ցիտոքրոմ P-450 ֆերմենտներ և, հետևաբար, կարող են խանգարել այս նյութափոխանակության ուղուց կախված դեղամիջոցների գործունեությանը՝ արագացնելով դրանց արտազատումը: Այս դեղամիջոցների թվում են հակավիրուսային թերապիան (ՀՌԹ), հակացնցումային դեղամիջոցները, հակաառիթմիկ դեղամիջոցները, քինինները, հակամակարդիչներ, հակասնկային դեղամիջոցները, կորտիկոստերոիդները, ցիկլոսպորինը, ֆտորքինոլոնները և այլ հակամանրէային դեղամիջոցները, հիպոգլիկեմիկ դեղամիջոցները, մեթադոնը: Հետևաբար, այս դեղամիջոցներից պետք է խուսափել ռիֆապենտին պարունակող ռեժիմներ ընդունելիս, կամ դրանց դեղաչափերը պետք է ճշգրտվեն:

Հակացուցված է որոշ հակամարդիչների, հեպատիտ Ց-ի և Բ-ի բուժման համար օգտագործվող հակավիռուսային, հակատրոմբոցիտային և հակաբեղմնավորիչ դեղերի հետ:

ԱՀԿ խիստ անհրաժեշտ առաջարկություն, ազդեցության գնահատականների միջինից մինչև բարձր վստահություն

3)

3HR

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր

3

Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-5 տարեկան երեխաների համար: Դեղերը տրվում է ամեն օր: Դեղերի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:

Առկա է միայն մեկ հետազոտություն և ապացուցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք, եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ:

4)

4R

Դեղազգայուն թոքային ինդեքս դեպքի տնային կամ սերտ կոնտակտավոր

4

Համարվում է այլընտրանքային բուժում: Բուժումը սկսել ԴԶԹ արդյունքը ստանալուց հետո, որը հաստատում է ՏԲ-ի դեղազգայուն լինելը: Ռեժիմը նախատեսված է 0-5 տարեկան երեխաների համար: Դեղը տրվում է ամեն օր: Դեղի ընդունման ձևը՝ ուղղակիորեն վերահսկվող:

 Ապացւոցողականության ցածր աստիճան, սակայն հանդիսանում է այլընտրանք եթե այլ ավելի բարձր ապացուցողականություն ունեցող ռեժիմները հնարավոր չէ օգտագործել: Հաշվի առնել Ռիֆամիցինների փոխազդեցությունը այլ դեղերի հետ:

ԱՀԿ պայմանական առաջարկություն, ազդեցության գնահատականների ցածրից մինչև միջին վստահություն:

 

16. Հաշվառումը և մշտադիտարկումը սահմանվում են Ձև 7-ում.

 

Ձև 7

 

1)

Հաշվառում և հաշվետվություն

ՏԲ կանխարգելիչ բուժմամբ յուրաքանչյուր բուժառու հաշվառման է ենթարկվում ըստ բնակության վայրի ՏԲ կաբինետում: Բուժառուի տվյալները, կատարված հետազոտությունները և բուժման արդյունքները գրանցվում են տարածքային պոլիկլինիկայի կանխարգելիչ բուժման հաշվառման մատյանում և ՏԲ տվյալների գրանցման էլեկտրոնային առցանց համակարգում: ՏԲ կանխարգելիչ բուժման մեջ ընդգրկված բուժառուների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացվում է եռամսյակային և տարեկան։

2)

Մշտադիտարկում և գնահատում

ՏԲ կանխարգելիչ բուժման միջոցառումների արդյունավետության, առաջընթացի գնահատման ուղղված մշտադիտարկման և գնահատման գործառույթները ներառում են՝ ՏԲ կանխարգելիչ բուժման իրականացման մշտադիտարկում, գնահատում, տվյալների հավաքագրում և հաշվետվություն, տվյալների որակի ապահովում, գնահատում և ամփոփում, կարողությունների զարգացում։

ՏԲ կանխարգելման միջոցառումների արդյունավետության գնահատման ցուցանիշները ձևավորվում են առողջապահական հաստատությունում հետևյալ գործողություններից՝ առողջապահական ոլորտի աշխատողների կողմից առաջընթացի ցուցանիշների կանոնավոր գրանցում և հաղորդում, համակարգված մշտադիտարկման այցեր։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

1. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, ՀՀ ԱՆ 19․08․2019 թ. թիվ 2278-Ա 2023թ 2019 թ.:

2. Հայաստանի հանրապետությունում տուբերկուլոզ հիվանդության համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ: Հանրային առողջապահական նորմատիվ: ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի մարտ <<20>>- ի 34-Ն հրաման:

3. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 1: prevention – tuberculosis preventive treatment, second edition. Geneva: World Health Organization; 2024

ԱՀԿ համակցված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 1․ կանխարգելում – տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում, երկրորդ հրատարակություն։ Ժնև՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն; 2024։

4. Sterling TR, Villarino ME, Borisov AS, Shang N, Gordin F, Bliven-Sizemore E et al. Three months of rifapentine and isoniazid for latent tuberculosis infection. N Engl J Med. 2011;365(23):2155–66. doi:10.1056/NEJMoa1104875. Սթերլինգ Թ․Ռ․, Վիլլարինո Մ․Ե․, Բորիսով Ա․Ս․, Շանգ Ն․, Գորդին Ֆ․, Բլիվեն-Սայզմոր Է․ և այլք։ Երեք ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ՝ թաքնված տուբերկուլյոզի վարակման բուժման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (New Engl J Med), 2011; 365(23):2155–2166։ https://doi.org/10.1056/NEJMoa1104875

5. Villarino ME, Scott NA, Weis SE, Weiner M, Conde MB, Jones B et al. Treatment for preventing tuberculosis in children and adolescents: a randomized clinical trial of a 3-month, 12-dose regimen of a combination of rifapentine and isoniazid. JAMA Pediatr. 2015;169(3):247. doi:10.1001/jamapediatrics.2014.3158.

Վիլլարինո Մ․Ե․, Սքոթ Ն․Ա․, Վայս Ս․Ե․, Վայներ Մ․, Կոնդե Մ․Բ․, Ջոնս Բ․ և այլք։ Տուբերկուլյոզի կանխարգելիչ բուժում երեխաների և դեռահասների մոտ․ ռիֆապենտին–իզոնիազիդի 3-ամսյա, 12-դեղաչափային սխեմայի ռանդոմիզացված կլինիկական հետազոտություն։ JAMA Pediatrics, 2015; 169(3):247։ https://doi.org/10.1001/jamapediatrics.2014.3158

6. Swindells S, Ramchandani R, Gupta A, Benson CA, Leon-Cruz J, Mwelase N et al. One month of rifapentine plus isoniazid to prevent HIV-related tuberculosis. New Eng J Med. 2019;380(11):1001–11. doi:10.1056/NEJMoa1806808.

Սվինդելս Ս․, Ռամչանդանի Ռ․, Գուպտա Ա․, Բենսոն Կ․Ա․, Լեոն-Կրուս Խ․, Մվելասե Ն․ և այլք։ Մեկ ամիս ռիֆապենտին և իզոնիազիդ՝ ՄԻԱՎ-ով պայմանավորված տուբերկուլյոզի կանխարգելման համար։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր (New Engl J Med), 2019; 380(11):1001–1011։ https://doi.org/10.1056/NEJMoa1806808

7. Diallo T, Adjobimey M, Ruslami R, Trajman A, Sow O, Obeng Baah J et al. Safety and side effects of rifampin versus isoniazid in children. N Engl J Med. 2018;379(5):454–63. doi:10.1056/NEJMoa1714284.

Դիալո Տ․, Աջոբիմեյ Մ․, Ռուսլամի Ռ․, Տրաջման Ա․, Սոու Օ․, Օբենգ Բաա Ջ․ և այլք։ Ռիֆամպինի և իզոնիազիդի անվտանգությունն ու կողմնակի ազդեցությունները երեխաների մոտ։ Նյու Անգլիային բժշկական ամսագիր, 2018; 379(5):454–463։ https://doi.org/10.1056/NEJMoa1714284

8. Menzies D, Long R, Trajman A, Dion MJ, Yang J, Al Jahdali H et al. Adverse events with 4 months of rifampin therapy or 9 months of isoniazid therapy for latent tuberculosis infection: a randomized trial. Ann Intern Med. 2008;149(10):689–97. doi:10.7326/0003-4819-149-10-200811180-00003.

Մենզիես Դ․, Լոնգ Ռ․, Տրաջման Ա․, Դիոն Մ․Ժ․, Յանգ Ջ․, Ալ Ջահդալի Հ․ և այլք։ Կողմնակի ազդեցությունները թաքնված տուբերկուլյոզի բուժման ժամանակ՝ ռիֆամպինի 4-ամսյա կամ իզոնիազիդի 9-ամսյա բուժման պարագայում․ ռանդոմիզացված հետազոտություն։ Annals of Internal Medicine, 2008; 149(10):689–697։ https://doi.org/10.7326/0003-4819-149-10-200811180-00003

9. van Zyl S, Marais BJ, Hesseling AC, Gie RP, Beyers N, Schaaf HS. Adherence to anti–tuberculosis chemoprophylaxis and treatment in children. Int J Tuberc Lung Dis. 2006;10(1):13–8. PMID:16466031.

վան Զիլ Ս․, Մարայս Բ․Ջ․, Հեսելինգ Ա․Կ․, Գիե Ռ․Պ․, Բեյերս Ն․, Շաաֆ Հ․Ս․ Հակատուբերկուլյոզային քիմիոպրոֆիլակտիկայի և բուժման նկատմամբ հավատարիմ մնալը երեխաների շրջանում։ International Journal of Tuberculosis and Lung Disease, 2006; 10(1):13–18։ PMID: 16466031

10. Spyridis NP, Spyridis PG, Gelesme A, Sypsa V, Valianatou M, Metsou F et al. The effectiveness of a 9–month regimen of isoniazid alone versus 3– and 4–month regimens of isoniazid plus rifampin for treatment of latent tuberculosis infection in children: results of an 11–year randomized study. Clin Infect Dis. 2007;45(6):715–22. doi:10.1086/520983.

Սպիրիդիս Ն․Պ․, Սպիրիդիս Պ․Գ․, Գելեսմե Ա․, Սիպսա Վ․, Վալիանատու Մ․, Մեցու Ֆ․ և այլք։ Իզոնիազիդի 9-ամսյա սխեմայի և իզոնիազիդ+րիֆամպինի 3 և 4-ամսյա սխեմաների արդյունավետությունը թաքնված տուբերկուլյոզի բուժման ժամանակ երեխաների մոտ․ 11-ամյա ռանդոմիզացված հետազոտության արդյունքներ։ Clinical Infectious Diseases, 2007; 45(6):715–722։ https://doi.org/10.1086/520983

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան