ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 21-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (27.03.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 17.03.2026
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.03.2026
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.03.2026
Дата вступления в силу
27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» մարտ 2026 թ.

N 21-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 21-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Արյան և դրա բաղադրամասերի տեղափոխման, արյան բաղադրամասերի պատրաստման, արյան դոնորի արյունից ֆիզիկական մեթոդներով բաղադրամասերի անջատման կարգը հաստատելու մասին» N 21-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) 1-ին կետում «պայմանների» բառը հանել․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետ.

«4.1. Ամբողջական արյան և էրիթրոցիտային զանգվածի տեղափոխումը թույլատրվում է +2C0 10C0 ջերմաստիճանում, եթե այն իրականացվում է 24 ժամվա ընթացքում:».

3) 3-րդ գլխի վերնագրում «ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱՆՋԱՏՈՒՄԸ» բառերը․

4) 7-րդ կետում «սույն կարգի 1-ին և 2-րդ աղյուսակների պայմանների» բառերը փոխարինել «տվյալ սարքի օգտագործման տեխնիկական բնութագրի» բառերով.

5) 7-րդ կետի 2-րդ ենթակետում «, որն իրականացվում է համաձայն սարքի օգտագործման ուղեցույցի» բառերը հանել.

6) 10-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

7) 11-րդ կետում «արյան փորձանմուշը վերցվում է հավաքման համակարգի խողովակից» բառերը փոխարինել «վերցվում է արյան փորձանմուշ» բառերով.

8) 4-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

12.03.2026

 

 

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան