ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 108
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.12.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
26.11.2025
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
26.11.2025
Дата вступления в силу
28.12.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2025 թվականի

թիվ 108

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 378 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» թիվ 378 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2025 թվականի նոյեմբերի 26-ի

թիվ 108 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ կատարվող

 

Մաքսային վճարների վճարման գծով արտոնությունների դասակարգչի (7-րդ հավելված) 1.1 ենթաբաժնում՝

ВТ ծածկագրով դիրքը լրացնել «(բացառությամբ ВК ծածկագրով սահմանվող սակագնային առանձնաշնորհման)» բառերով.

«ВТ» ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«Սակագնային առանձնաշնորհում՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սակագնային քվոտաների ծավալներով ներմուծվող ապրանքների համար».

 ՎԿ».

ИЕ ծածկագրով դիրքը լրացնել «(բացառությամբ ИК ծածկագրով սահմանվող սակագնային առանձնաշնորհման)» բառերով.

ИЕ ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«Սակագնային առանձնաշնորհում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ծագում ունեցող և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սակագնային քվոտաների ծավալներով ներմուծվող ապրանքների համար».

ԻԿ»։

2. Այն հարկերի, վճարների և այլ վճարումների տեսակների դասակարգչի 1-ին բաժնում, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին (9-րդ հավելված)՝

2020 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրով նախատեսված երկկողմանի պաշտպանական միջոցը, որը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան

2030»,

2110 ծածկագրով դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրով նախատեսված խթանող պաշտպանական միջոցը, որը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան

2110»,

2110 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«Ազատ առևտրի ռեժիմ սահմանելու մասին երրորդ կողմի հետ Եվրասիական տնտեսական միության միջազգային պայմանագրով նախատեսված նախնական երկկողմանի պաշտպանական միջոցը, որը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան

2130»։

3. Մաքսային մարմինների կողմից կայացվող որոշումների դասակարգիչը (14-րդ հավելված) 52 ծածկագրով դիրքից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ դիրք՝

«53

Ապրանքների բացթողումը չեղարկված է հայտարարատուի կողմից սահմանված ժամկետներում Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված դեպքերում ապրանքների ժամանակավոր հայտարարագիրը (ժամանակավոր մաքսային հայտարարագիր) հետ կանչելու հետ կապված գործողությունները չկատարելու պատճառով, և «Ռուսաստանի Դաշնությունում մաքսային կարգավորման մասին և Ռուսաստանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի օգոստոսի 3-ի թիվ 289-ԴՕ Դաշնային օրենքի 102-րդ հոդվածի 31-րդ մասին համապատասխան (Ռուսաստանի Դաշնության համար)»։

4. Արժույթների դասակարգիչը (23-րդ հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

«396

ХАD

Արաբական հաշվարկային դինար»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան