ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 4.4 ԵՆԹԱԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 114
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.01.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.03.16-2026.03.29 Պաշտոնական հրապարակման օրը 20.03.2026
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
02.12.2025
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
02.12.2025
Дата вступления в силу
04.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2025 թվականի

թիվ 114

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ 4.4 ԵՆԹԱԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային վճարումների վճարման գծով արտոնությունների դասակարգչի (Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման 7-րդ հավելված) 4.4 ենթաբաժնի 4.4.1 կետը АЗ ծածկագրով դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում 0,15 կիլոգրամից մինչև 30 կիլոգրամ առավելագույն թռիչքային զանգվածով անօդաչու քաղաքացիական օդանավերի կառուցման, վերանորոգման և (կամ) արդիականացման համար նախատեսված շարժիչների, պահեստամասերի և լրակազմող արտադրատեսակների, ինչպես նաև նշված անօդաչու քաղաքացիական օդանավերի և (կամ) շարժիչների մշակման, ստեղծման և (կամ) փորձարկման համար անհրաժեշտ տպագիր հրատարակությունների, փորձնական նմուշների և (կամ) դրանց բաղկացուցիչ մասերի համար ԱԱՀ-ի վճարումից ազատում:

 БЗ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մարտի 2026 թվական: