ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Դատարանի կազմը փոխվելու կամ դատական կազմում փոփոխության դեպքում գործը (վերաքննիչ բողոքը) վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը որոշում է կայացնում գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն ընդհատման պահից շարունակելու, իսկ առաջին ատյանի դատարանում դատաքննությունն ավարտված լինելու դեպքում` դատաքննության փուլից վերսկսելու մասին, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է գործի (վերաքննիչ բողոքի) քննությունն սկզբից սկսելու անհրաժեշտություն: Դատարանը կարող է փոփոխել իր որոշումը, եթե գործին մասնակցող անձը դատարանի որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնում է այդ մասին պատճառաբանված միջնորդություն։»:
Հոդված 2. Օրենսգրքի 29-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «Նախնական դատական նիստի ավարտից հետո մինչև դատաքննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել նախնական դատական նիստի ավարտից հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել» բառերից հետո լրացնել «, կամ եթե տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, և գործի քննությունը շարունակվել է ընդհատման պահից» բառերով.
2) 3-րդ մասը «Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում բողոքի քննությունն սկսվելուց հետո մինչև բողոքի քննության ավարտն ինքնաբացարկ կամ բացարկ կարող է հայտնվել, եթե այն հայտնող անձը հիմնավորում է, որ ինքնաբացարկի կամ բացարկի հիմքը ծագել կամ իրեն հայտնի է դարձել բողոքի քննությունն սկսվելուց հետո և մինչև այդ չէր կարող հայտնի լինել» բառերից հետո լրացնել «, կամ եթե վերաքննիչ դատարանում տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և բողոքի քննությունը շարունակվել է ընդհատման պահից» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասը «հայցվորին (դիմողին) փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու» բառերից հետո լրացնել «կամ կողմին նրա իրավահաջորդով չփոխարինելու» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 160-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 160. |
Գործի վարույթը կասեցնելու, վերսկսելու կարգը և հետևանքները». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Գործի վարույթը կասեցնելու մասին որոշում կայացվելու օրվանից կասեցվում է նաև գործի քննության՝ սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետը, որի ընթացքը շարունակվում է գործի վարույթը վերսկսելու մասին որոշում կայացվելու օրվանից:
5. Գործի վարույթը կասեցնելու, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի քննության՝ սույն օրենսգրքի 179.1-ին հոդվածով սահմանված կամ դատարանի որոշմամբ երկարաձգված ժամկետի ընթացքը շարունակվում է վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:
Հոդված 5. Օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասը «անմիջականորեն» բառից հետո լրացնել «, բացառությամբ դատաքննության փուլում դատարանի կազմը փոխվելու կամ դատարանի կազմը փոխվելու հիմքով դատաքննությունը վերսկսելու դեպքի, երբ գործին մասնակցող անձանց համաձայնությամբ դատարանը կարող է որոշում կայացնել նախքան դատարանի կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու վերաբերյալ՝ առանց դրանք անմիջականորեն հետազոտելու» բառերով:
Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 179.1-ին հոդվածով.
| «Հոդված 179.1. |
Դատարանում գործերի քննության ժամկետը |
1. Գործն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում է հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելուց հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
2. Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը երեք ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում չեն ներառվում գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության և հաշտարարության համար դատարանի նշանակած ժամկետը և դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը:
4. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները կիրառելի չեն սնանկության գործերի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի նկատմամբ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 427-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-6-րդ կետերով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) հիման վրա հարուցված գործերի վրա, բացառությամբ սույն օրենքի 1-3-րդ և 5-րդ հոդվածների, որոնք տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը վարույթ ընդունված հայցադիմումներով գործերի քննության վրա։
3. Նախքան սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված գործերը ենթակա են լուծման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում, և կարող են դատարանի պատճառաբանված որոշմամբ երկարաձգվել երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում ոչ ավելի, քան երեք ամսով:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. ապրիլի 15 Երևան ՀՕ-108-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|