ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-111-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (17.04.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2026
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.03.2026
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.04.2026
Дата вступления в силу
17.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 . 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 63.2-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2 Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքներում, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2.1-ին մասով արգելվող ապրանքների առկայությունը կամ օտարումը՝

առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված պաշտոնատար անձի նկատմամբ:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,» բառերից հետո լրացնել «12.1-ին,» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 15

Երևան

ՀՕ-111-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2026 թվական: