ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 581-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 30.04.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.04.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.04.2026
Дата вступления в силу
01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2026 թվականի N 581-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1742-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 2-րդ և 6-րդ ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման (այսուհետ՝ որոշում N 1) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 1 որոշման ամբողջ տեքստում ««Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

2) N 1 որոշման ամբողջ տեքստում ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույց» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկ» բառերով` համապատասխան հոլովաձևերով․

3) N 1 որոշման ամբողջ տեքստում «ԳՖԿ» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ՏԶՖԿ» բառով` համապատասխան հոլովաձևերով․

4) N 1 որոշման N 1 հավելվածի 21-րդ կետում ««Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի» բառերը փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկի» բառերով․

5) N 1 որոշման N 4 հավելվածի 19-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման (այսուհետ՝ որոշում N 2) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 2 որոշման ամբողջ տեքստում «ՊՈԱԿ» և «ԳՖԿ» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «ՏԶՖԿ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով․

2) N 2 որոշման հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետում ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը» բառերը փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը» բառերով․

3) N 2 որոշման հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․

4) N 2 որոշման հավելվածի 12-րդ կետի 14-րդ ենթակետում «համակարգերում (ոռոգման» բառերը փոխարինել «համակարգերում (այգեհիմնման դեպքում ոռոգման» բառերով․

5) N 2 որոշման հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետի «ժա» և 24-րդ կետի 7-րդ ենթակետի «ժ» պարբերություններում «և համակարգը» բառերը փոխարինել «և այգիների դեպքում համակարգը» բառերով։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1220-Լ որոշման (այսուհետ՝ որոշում N 3) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 3 որոշման ամբողջ տեքստում «ՊՈԱԿ» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ՏԶՖԿ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով․

2) N 3 որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում ««Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը» բառերով։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276-Լ որոշման (այսուհետ՝ որոշում N 4) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 4 որոշման ամբողջ տեքստում ««Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը» բառերով։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1284-Լ որոշման (այսուհետ՝ որոշում N 5) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 5 որոշման հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․

2) N 5 որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետում ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը» բառերը փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը» բառերով․

3) N 5 որոշման ամբողջ տեքստում «ՊՈԱԿ» և «ԳՖԿ» բառերն իրենց հոլովաձևերով փոխարինել «ՏԶՖԿ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը հաստատելու մասին» N 780-Լ որոշման (այսուհետ՝ որոշում N 6) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 6 որոշման ամբողջ տեքստում «ՊՈԱԿ» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ՏԶՖԿ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով․

2) N 6 որոշման հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետում ««Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը» բառերով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի N «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» 105-Լ որոշման (այսուհետ՝ որոշում N 7) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 7 որոշման ամբողջ տեքստում «ԳՖԿ» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ՏԶՖԿ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով ․

2) N 7 որոշման հավելվածի 11-րդ կետի 4-րդ ենթակետում ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը» բառերը փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը» բառերով։

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման (այսուհետ՝ որոշում N 8) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 8 որոշման ամբողջ տեքստում «ԳՖԿ» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ՏԶՖԿ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով․

2) N 8 որոշման հավելվածի 39-րդ կետի 3-րդ ենթակետում «գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը» բառերը փոխարինել «էկոնոմիկայի նախարարության «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը» բառերով․

3) N 8 որոշման հավելվածի 43-րդ կետում «մոնիթորինգն իրականացնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը,» բառերը փոխարինել «մոնիթորինգն իրականացնում է» բառերով․

4) N 8 որոշման հավելվածի 44-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«44․ Այն դեպքում, եթե ՏԶՖԿ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է սույն ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմում է համապատասխան եզրակացություն և տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ՖԿ-ին:»։

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման (այսուհետ՝ որոշում N 9) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) N 9 որոշման ամբողջ տեքստում «ԳՖԿ» բառն իր հոլովաձևերով փոխարինել «ՏԶՖԿ» բառով՝ համապատասխան հոլովաձևերով․

2) N 9 որոշման հավելվածի 21-րդ կետի 3-րդ ենթակետում ««Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը» բառերը փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը» բառերով․

3) N 9 որոշման հավելվածի 32-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում հանել «կամ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության» բառերը․

4) N 9 որոշման հավելվածի 33-րդ կետում «իրականացնում են ԳՖԿ-ն և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝» բառերը փոխարինել «իրականացնում է ՏԶՖԿ-ն՝» բառերով․

5) N 9 որոշման հավելվածի 33․1-ին կետում «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը» բառերը փոխարինել «ՏԶՖԿ-ն» բառով․

6) N 9 որոշման հավելվածի 34-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«34․ Այն դեպքում, եթե ՏԶՖԿ-ն մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է սույն ծրագրի պայմանների խախտում, ապա այդ մասին կազմում է համապատասխան եզրակացություն և խախտումը հայտնաբերելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ՖԿ-ին:»։

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 532-Լ որոշման հավելվածի 35-րդ կետում «համապատասխան լիազոր կազմակերպությունը» բառերը փոխարինել ««Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկը» բառերով:

11. Գյուղատնտեսության ոլորտում իրականացված և գործողության ժամկետը լրացած կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ ուժը կորցրած ճանաչված աջակցության ծրագրերի շրջանակում նախատեսված մոնիթորինգի կամ տեղազննության կամ ուսումնասիրությունների հետ կապված գործառույթները պատվիրակել «Տնտեսական զարգացման և ֆինանսավորման կառույց» հիմնարկին։

12. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող իրավական այլ ակտերում փոփոխությունների կատարումը։

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան