ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 1-ին մասում «տեղեկացնում է զանգվածային լրատվության կամ այլ միջոցներով» բառերը փոխարինել «տեղեկացնելու նպատակով իրականացնում է հրապարակային ծանուցում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի «զանգվածային լրատվության միջոցներով և» բառերը հանել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. մայիսի 7 Երևան ՀՕ-164-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: