ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21․11-րդ հոդվածի 5-րդ մասի «մամուլի ու» և «մյուս» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «զանգվածային լրատվության միջոցներում» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ա» կետի «մամուլում սույն օրենքի 59 հոդվածով սահմանված ժամկետում, ինչպես նաև հրապարակել դրանք» բառերը հանել.
2) «բ» կետի «: Ընդ որում, բանկերը պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը հրապարակել նաև մամուլում» բառերը հանել.
3) «ե» կետի երկրորդ պարբերության «, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածում «մամուլում» բառը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 74-րդ հոդվածի 3-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 75-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) 4-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը» բառերը փոխարինել «հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաև հրապարակային ծանուցման հղումը» բառերով,
բ. երկրորդ նախադասության «առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ մամուլում» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 75.1-ին հոդվածի 3-րդ մասում՝
1) երրորդ պարբերության «մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով.
2) չորրորդ պարբերության՝
ա. առաջին նախադասության «մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով,
բ. երկրորդ նախադասության «մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասում «մամուլում» բառը փոխարինել «ինտերնետում՝ բանկի տնային էջում, ինչպես նաև http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026թ. մայիսի 7 Երևան ՀՕ-150-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: