ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-166-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.05.2026-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.05.2026
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.04.2026
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.05.2026
Дата вступления в силу
09.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի ապրիլի 16-ին

 

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «, և դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին» բառերը.

2) 3-րդ մասից հանել «(այդ թվում՝ տարիքային)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 34.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «(բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների)» բառերը.

2) 7-րդ մասի «վեց» բառը փոխարինել «երկու» բառով, իսկ «վեցամսյա» բառը՝ «երկամսյա» բառով.

3) 17-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 8-րդ մասից հանել «մինչև 30 տարեկանը լրանալը`» բառերը:

 

Հոդված 5.

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին անգամ ատեստավորում չանցած փրկարարական ծառայողների առաջին անգամ ատեստավորումը, ինչպես նաև առաջին անգամ ատեստավորում անցած փրկարարական ծառայողների միայն հաջորդ ատեստավորումն անցկացվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 7

Երևան

ՀՕ-166-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 մայիսի 2026 թվական: