| 
 «Վավերացնում եմ»   | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 71-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 154 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկի մասին» N 154 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության մասնագիտությունների ցանկը լրացնել հետևյալ տողերով.
| 
 «340100  | 
Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ | 
| 
 340101  | 
Քաղաքացիական պաշտպանություն | 
| 
 340102  | 
Ճգնաժամային կառավարում (մենեջմենթ) | 
| 
 340103  | 
Հրդեհային պաշտպանություն | 
| 
 340104  | 
Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում (մանկավարժություն) | 
| 
 340105  | 
Փրկարարական գործ | 
| 
 340106  | 
Տրանսպորտային և հրշեջ փրկարարական հատուկ տեխնիկայի ու սարքավորումների շահագործում և տեխնիկական սպասարկում»: | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  |