ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 1993 թ. N 553
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 461 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, հարկային պետական տեսչության և գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 13-ի «1993 թվականին հանրապետության գյուղացիական տնտեսությունների համար եկամտահարկի հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 461 որոշման 7-րդ, 9-րդ, ինչպես նաև նշված որոշմամբ հաստատված «ժամանակավոր կարգի» 3-րդ կետով սահմանված ժամկետները երկարաձգել մեկ ամսով՝ համապատասխանաբար դրանք սահմանելով մինչև 1993 թվականի դեկտեմբերի 15-ը, հոկտեմբերի 20-ը և նոյեմբերի 20-ը։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|