ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊԱՌՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 344
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Չի գործում (11.06.1992-11.01.2000)
Первоисточник
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.06.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
11.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 1992 թ. N 344

Քաղ. Երևան

 

ՍՊԱՌՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների վարչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, առողջապահության նախարարության ու վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ճշգրտել նվազագույն սպառողական զամբյուղի կառուցվածքն ու սպառման նորմաները և ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարություն:

2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` 1992 թվականի II կիսամյակից նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկն իրականացնել ճշգրտված սպառման նորմաների հիման վրա:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ