ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԲՅՈՒՋԵ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 356
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Չի գործում (18.06.1992-30.03.1994)
Первоисточник
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.06.1992
Подписан
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
18.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 1992 թ. N 356

Քաղ. Երևան

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ ԵՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԲՅՈՒՋԵ ԳԱՆՁՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով հանրապետություն ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ավտոմոբիլային բենզինի ներմուծման հետ կապված քաղաքական, տնտեսական, մասնավորապես` տրանսպորտային ու ֆինանսական բարդությունները և սահմանված կարգով ավտոմոբիլային բենզինի վաճառքից ստացվող գումարների բյուջե գանձումների հետ կապված դժվարությունները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, ինչպես նաև ավտոմոբիլային բենզինի ներմուծումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման և առևտրագնման գործունեություն իրականացնող բոլոր իրավաբանական անձ հանդիսացող, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և քաղաքացիների համար սահմանել բյուջեի հետ փոխհարաբերությունների կարգավորման և ֆինանսական վերահսկման բարենպաստ կարգ: Հանրապետություն ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք ներմուծող իրավաբանական անձ հանդիսացող, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և քաղաքացիների համար, բացառությամբ «Հայնավթամթերք» արտադրաառևտրական միավորման կողմից իրականացվող պետական վաճառքի, սահմանել հաստատագրված վճար` ավտոմոբիլային բենզինի 1 կիլոգրամի համար 2 ռուբլու չափով, դիզելային վառելիքի 1 կիլոգրամի համար` 1 ռուբլու չափով:

Ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք ներմուծող իրավաբանական անձ հանդիսացող, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին և քաղաքացիներին, բացառությամբ «Հայնավթամթերք» ԱԱՄ-ի (պետական առևտրի մասով), ազատել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի համար շահութահարկի, ավելացված արժեքի հարկի վճարումներից:

2. Ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք ներմուծող բոլոր իրավաբանական անձ հանդիսացող, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին և քաղաքացիներին թույլատրել դրանց վաճառքն իրականացնել ինչպես «Հայնավթամթերք» ԱԱՄ-ի, համապատասխան տարողություններ և պայմաններ ունեցող նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների միջոցով, այնպես էլ իրենց հայեցողությամբ` ինքնուրույնաբար, հատկացված համապատասխան տեղերում:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը, «Հայնավթամթերք» ԱԱՄ-ին, համապատասխան տարողություններ ունեցող նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և ձեռնարկություններին` ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք ներմուծող ձեռնարկություններին ու կազմակերպություններին սահմանված կարգով կարճաժամկետ վարձակալությամբ տրամադրել լցավորման կայաններ, հատկացնել տարողություններ, ավտոցիստեռններ, պայմաններ ստեղծել նրանց կողմից ներմուծվող բենզինի բեռնաթափման և վաճառքի համար:

4. Հայաստանի Հանրապետության երկաթգծին` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը ներկայացնել ամենօրյա տեղեկագիր հանրապետություն ներմուծվող նավթամթերքների քանակի, տեսակի և պատկանելության վերաբերյալ, ապահովել վագոն-ցիստեռնների ժամանակին տեղ հասցնումը և բեռնաթափումը:

5. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք վաճառող բոլոր իրավաբանական անձ հանդիսացող, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին և քաղաքացիներին դրանց վաճառքի համար հատկացնել համապատասխան տեղեր` ելնելով անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանման պահանջներից:

6. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը`

ա) ապահովել հաստատագրված վճարների բյուջե ժամանակին գանձումը.

բ) ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի, ինչպես նաև դրանց գների ավելացման կամ նվազեցման (գերշահույթի առաջացման) դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հաստատագրված վճարի վերանայման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության և արդարադատության նախարարության հետ համատեղ մշակել ու Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել բենզինի և դիզելային վառելիքի վաճառքից ու տրանսպորտային միջոցներից գանձվող ճանապարհային հարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.03.1994, N 139 18.06.1992, N 356
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան