ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 67-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт
Статус
Գործում է (08.10.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.09.28-2026.10.11 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2026
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
28.09.2026
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
28.09.2026
Дата вступления в силу
08.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«28» սեպտեմբեր 2026 թ.

N 67-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2022 թվականի փետրվարի 1-ի «Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում տուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 06-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետ.

«5.1. ՏԲ կաբինետի կողմից սպասարկվող տուբերկուլոզով պացիենտի կոնտակտավորների մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտությունն իրականացնում է ՏԲ կաբինետը` առանց ԱԱՊ բժշկական կազմակերպությունների մասնագետների (ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ) ուղեգրման:».

2) 15-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Արտահիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտների, ինչպես նաև տուբերկուլոզի կանխարգելիչ բուժում ստացող պացիենտների բուժման ընթացիկ վերահսկումն իրականացվում է ՏԲ կաբինետի մասնագետի կողմից՝ ամիսը մեկ անգամ պացիենտի այցելությամբ:».

3) 58-րդ կետում «հետազոտությունն իրականացվում է» բառերը փոխարինել «մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտությունն իրականացվում են» բառերով.

4) 4-րդ, 22-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերում «ցանկը», իսկ 51-րդ կետում «ցանկի» բառից առաջ լրացնել «կողմնորոշիչ» բառը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


28.09.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2026 թվական: