ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգի վերահսկողական ծառայության մասին» հրամանագիրը:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր վերահսկողական ծառայության լուծարման կապակցությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկել սույն հրամանագրի կատարումն ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
6 փետրվարի 1996 թ. ՆՀ-567 |