ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 70-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт
Статус
Գործում է (29.10.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 19.10.2026
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
12.10.2026
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
12.10.2026
Дата вступления в силу
29.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«12» հոկտեմբեր 2026 թ.

N 70-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն հրամանում.

1) 1-ին կետի 18-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 1-ին կետը լրացնել նոր 19-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«19) Աշակերտի, ուսանողի, միասնական քննության մասնակցի առողջական վիճակով պայմանավորված բացակայության վերաբերյալ տեղեկանքի ձևը՝ համաձայն Հավելված 19-ի:».

3) լրացնել նոր Հավելված 19՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 


12.10.2026

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

«12» հոկտեմբեր 2026 թ.

N 70-Ն հրամանի

 

 

«Հավելված 19

ՀՀ առողջապահության նախարարի

2021 թվականի դեկտեմբերի 06-ի

N 88-Ն հրամանի

 

Ձև

______________________________________________________________________

(Բժշկական կազմակերպության անվանումը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

ԱՇԱԿԵՐՏԻ, ՈՒՍԱՆՈՂԻ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Տրվում է առ այն, որ՝ աշակերտ/ ուսանող/ միասնական քննության մասնակից

____________________________________________________________________________

(անուն/ազգանուն/հայրանուն, ծննդյան օր/ամիս/տարի, անձը հաստատող փաստաթղթի տեսակ/համար)

 

առողջական վիճակով պայմանավորված չի կարող` հաճախել ուսումնական հաստատություն/մասնակցել միասնական քննությանը:

 

Ուսումնական հաստատության անվանումը՝

____________________________________________________________________________

Նշանակված ռեժիմը`

 

- ամբուլատոր

- ստացիոնար

 

Այլ նշումներ`

____________________________________________________________________________

Առողջական վիճակով պայմանավորված բացակայության ժամանակահատվածը`

 

Սկիզբ` «» ______________ 20  թ.-ից մինչև

Ավարտ`«» ______________ 20  թ. ներառյալ։

 

Բուժող բժիշկ ____________________________

            (անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Բժշկական կազմակերպության տնօրեն _________________________________

(անուն, ազգանուն, ստորագրություն)

 

Տեղեկանքի տրման օրը, ամիսը և տարին` ________________________________»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան