ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 48-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (23.10.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.10.2026
Принят
Բյուրեղավան համայնքի ավագանի
Дата принятия
15.10.2026
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
15.10.2026
Дата вступления в силу
23.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2026 թվականի N 48-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի, ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ 404-Ն օրենքի` ավագանին որոշում է.

1. Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու մասին» N 08-Ն որոշման հավելվածում «աշխատակազմի քարտուղար» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

2. Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին» N 14-Ն որոշման հավելվածի 46-րդ կետում «աշխատակազմի քարտուղարի» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարի» բառերով։

3. Բյուրեղավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի «Համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 15-Ն որոշման հավելվածում «աշխատակազմի քարտուղար» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «աշխատակազմի ղեկավար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

4. Բյուրեղավան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները, դրանց իրականացման կարգը և համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի N 40-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 74-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «աշխատակազմի քարտուղարի» բառերը փոխարինել «աշխատակազմի ղեկավարի» բառերով։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ – 12

 

ԲԱԼԱՍՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐՓԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇԱՌՅԱՆ ԱՐԳԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՊԱՊ

ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՎԱԳ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍ

ՄԱՐՈՒՔՅԱՆ ԱՇԽԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

 

Դեմ – 0

 

Ձեռնպահ – 3

 

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԿԱՂԻՅԱՆ ՎԱԼԵՆՏԻՆԱ

ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ ՍՈՍ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ 

 

 2026 թ. հոկտեմբերի 15
ք. Բյուրեղավան

ՀԱԿՈԲ ԲԱԼԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան