ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱԿԱՑԻԿԼԻԿ ՇԵՄԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (2026 ԹՎԱԿԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿ)

Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 282-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (01.05.2027-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.10.2026
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
20.10.2026
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
20.10.2026
Дата вступления в силу
01.05.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0282 Ն. 20.10.2026

 

20 հոկտեմբերի 2026 թվականի

թիվ 282-Ն

 

ԲԱՆԿԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱԿԱՑԻԿԼԻԿ ՇԵՄԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2026 թվականի երրորդ եռամսյակ)

 

Նպատակ ունենալով ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 54.1-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի փետրվարի 4-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի սահմանաչափից բարձր շեմերի սահմանման և հաշվարկման կարգով»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը սահմանել ռիսկով կշռված ակտիվների 2.25%-ի չափով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է (պարտադիր է կատարման) 2027 թվականի մայիսի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ`

Հ. Խաչատրյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2026 թվական: