ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ «ԶԱՊՈՐՈԺԵՑ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 440
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
(20.08.1992-по сей день)
Первоисточник
ՀՀԿՈ 1992/8-9, օգոստոս, սեպտեմբեր 1992
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.08.1992
Подписан
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
20.08.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի 1992 թվականի N 440

Քաղ. Երևան

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ «ԶԱՊՈՐՈԺԵՑ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի փետրվարի 10-ի N 73 որոշմամբ հաստատված «Հաշմանդամներին ձեռքի կառավարմամբ ավտոմոբիլներով և մոտոսայլակներով ապահովման կարգի մասին» հրահանգի 15-րդ կետով սահմանված կարգի և նկատի ունենալով ներկայումս ավտոպահեստամասերի ու վառելանյութերի գների բարձրացման հետևանքով առաջացած դժվարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել անվճար հատկացված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենա ունեցող հաշմանդամներին մինչև ավտոմեքենայի շահագործման 7 տարի ժամկետի լրանալը այն վաճառել սահմանված կարգով։

2. Սահմանել, որ անվճար հատկացված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի վաճառքից հետո դադարեցվում է վառելիքի և ավտոպահեստամասերի ծախսերի փոխհատուցումը՝ մինչև նոր ավտոմեքենայի անվճար հատկացումը, իսկ տրանսպորտային սպասարկման համար նախատեսված ամենամյա դրամական փոխհատուցումը կատարվում է ավտոմեքենայի շահագործման համար սահմանված 7 տարին լրանալուց հետո։

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին։

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.10.2003, N 1367-Ն ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան