ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1613-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
Գործում է (06.11.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.11.2026
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.11.2026
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.11.2026
Дата вступления в силу
06.11.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2026 թվականի N 1613-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վարձակալության տրամադրվող պետական գույքի՝ տվյալ որոշմամբ սահմանված մակերեսի մինչև 10 տոկոսի չափով անճշտություններով պայմանավորված ճշգրտումները կոմիտեի նախագահի հրամանով կատարելու լիազորությունը։ Ընդ որում՝ մակերեսի ճշգրտումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վարձակալությամբ տրամադրված գույքի սահմանների փոփոխությանը կամ լրացուցիչ գույքային միավորի (անշարժ գույքի մասի (տարածքի)) տրամադրմանը կամ հետ վերցնելուն, իսկ վարձավճարի հաշվարկման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փոփոխության դեպքում վարձավճարը ենթակա է վերահաշվարկման կամ վերագնահատման։».

2) 5-րդ կետի 5-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1. Սահմանել, որ սույն որոշման հիմքով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող պետական գույքի՝ տվյալ որոշմամբ սահմանված մակերեսի մինչև 10 տոկոսի չափով անճշտություններով պայմանավորված ճշգրտումները կատարվում են կոմիտեի նախագահի հրամանով։ Ընդ որում` մակերեսի ճշգրտումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի սահմանների փոփոխությանը կամ լրացուցիչ գույքային միավորի (անշարժ գույքի մասի (տարածքի)) տրամադրմանը կամ հետ վերցնելուն, իսկ արժեքի հաշվարկման համար հիմք հանդիսացած ելակետային տվյալների փոփոխության դեպքում արժեքը ենթակա է վերանայման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»։

3․ Սույն որոշման պահանջները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ընդունված, սակայն դեռևս օգտագործման իրավունքի պայմանագրեր չկնքված այն դեպքերի վրա, որոնց օգտագործման իրավունքի պայմանագրեր կնքելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետները դեռևս չեն ավարտվել։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

05.11.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան