ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 1615-Ն
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация
Статус
Գործում է (06.11.2026-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 22.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.09.2023
Дата вступления в силу
17.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1615-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1615-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

 

1. Ճարտարապետաշինարարական նախագծերի ճարտարապետական մասի կազմում:

2. Ճարտարապետաշինարարական նախագծերի կոնստրուկտորական մասի կազմում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի կազմում:

4. Ճարտարապետաշինարարական նախագծի ինտերիերի, էքստերիերի դիզայնի գեղարվեստակոնստրուկտորական մասի կազմում:

 

2. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննություն:

 

3. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքներ:

7. Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային, տնտեսական) նպատակով կառուցապատողի կողմից 300 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող՝ մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների կառուցում, վերակառուցում:

8. 150 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների կառուցում կամ վերակառուցում:

9. 50 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների կառուցում կամ վերակառուցում:

10. 1000 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների կառուցում կամ վերակառուցում:

11. 500 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցում կամ վերակառուցում:

12. 100 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցում կամ վերակառուցում:

12.1. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 22-րդ հոդվածի իմաստով ոչ ռեզիդենտ կազմակերպություն հանդիսացող գլխավոր կապալառուի կողմից շինարարական օբյեկտների կառուցման կամ վերակառուցման աշխատանք ների ընդհանուր պլանավորումը, կազմակերպումը և համակարգումը՝ առանց լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն անձամբ կատարելու, եթե տվյալ կազմակերպությունը չունի «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին կամ 6.2-րդ մասով նախատեսված՝ համապատասխան գործունեության իրականացման իրավունք տրամադրելու համար հիմք հանդիսացող օտարերկրյա լիցենզիա կամ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։

Լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքները կատարվում են տվյալ աշխատանքների ենթատեսակին և օբյեկտի ռիսկայնության աստիճանին համապատասխան դասի գործող լիցենզիա և համապատասխան ենթատեսակի գործող ներդիր ունեցող ենթակապալառուների միջոցով։ Օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ հիմքով գործունեության իրավունք ունեցող անձինք աշխատանքները կատարում են այդ իրավունքի սահմաններում։ Համապատասխան իրավունքը պետք է պահպանվի տվյալ աշխատանքների կատարման ամբողջ ընթացքում։

Գլխավոր կապալառուն կազմակերպում և համակարգում է աշխատանքների հաջորդականությունը, փոխկապակցվածությունը և կատարման ժամանակացույցը՝ առանց փոխարինելու աշխատանքներն անմիջականորեն կատարող ենթակապալառուներին, բացառությամբ սույն կետի հինգերորդ պարբերությամբ նախատեսված դեպքի՝ այդ պարբերությամբ նախատեսված իրավունքի շրջանակներում։

Սույն կետով նախատեսված ծառայությունների համար լիցենզիա չպահանջելը չի ազատում գլխավոր կապալառուին, ենթակապալառուներին և շինարարության մյուս մասնակիցներին օրենսդրությամբ և պայմանագրերով իրենց վերապահված պարտականություններից ու պատասխանատվությունից։

Սույն կետը չի սահմանափակում գլխավոր կապալառուի՝ լիցենզավորման ենթակա շինարարական աշխատանքներն անձամբ կատարելու իրավունքը՝ այդ աշխատանքները կատարելու համար սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված իրավունքը ձեռք բերելու պահից և դրա սահմաններում։

(12.1-ին կետը լրաց. 05.11.26 N 1617-Ն)

 

4. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, միջին նորոգման, ընթացիկ պահպանման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքների հսկողություն:

14. Ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցապատողի կողմից 300 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող՝ մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

15. 150 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

16. 50 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

17. 1000 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

18. 500 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

19. 100 քառ. մ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների կառուցման կամ վերակառուցման հսկողություն:

(հավելվածը լրաց. 05.11.26 N 1617-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2023 թվական: