Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (05.12.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
14.11.2000
Дата подписания
14.11.2000
Дата вступления в силу
05.12.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության ԵՎ Պորտուգալիայի Հանրապետության միջԵՎ կրթության, գիտության ԵՎ մշակույթի բնագավառներում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետությունը և Պորտուգալիայի Հանրապետությունը՝ ի դեմս կառավարությունների (այսուհետ՝ Կողմեր), ցանկանալով զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հանրային հաղորդակցման ոլորտներում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը հանձն են առնում նպաստել և զարգացնել երկկողմ համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հասարակական հաղորդակցման ոլորտներում:

Կողմերը կդյուրացնեն երկու երկրների հաստատությունների և քաղաքացիների միջև շփումներն ու փոխանակումը վերը նշված բնագավառներում:

 

Հոդված 2

 

Կողմերը կխրախուսեն հաստատությունների և կազմակերպությունների համագործակցությունը կրթության բնագավառում: Իրենց հնարավորությունների սահմաններում և փոխադարձության հիման վրա նրանք կօժանդակեն.

ա) համալսարանների և մյուս բարձրագույն կրթական հաստատությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև մասնագետների փոխանակմանը,

բ) մյուս երկրի ուսանողներին և հետազոտողներին ուսման վարձի համար դրամաշնորհների հատկացմանը,

գ) ցանկացած երկրի լեզվի, գրականության և մշակույթի ուսումնասիրման խթանմանը մյուս երկրի համալսարաններում և կրթական հաստատություններում,

դ) գրքերի, հրատարակումների, միկրոֆիլմերի, ձայներիզների և այլ կրթական, գրական, պատմական, մշակութային կամ գիտական նյութերի փոխանակմանը:

 

Հոդված 3

 

Կողմերը կորոշեն այն մեթոդներն ու պայմանները, որոնցով երկուստեք կճանաչեն գիտական աստիճանները, վկայագրերը և մյուս Կողմում պահանջվող այլ վկայականները:

 

Հոդված 4

 

Կողմերը, պատմության, ավանդույթների, արխիվների, գրադարանների, գրականության, արվեստի, երաժշտության, պարի, կինեմատոգրաֆիայի, ինչպես նաև ստեղծագործական և մշակութային գործունեության այլ բնագավառներում փոխադարձ իմացությունը խթանելու նպատակով, պարտավորվում են իրենց հնարավորությունների սահմաններում նպաստել.

ա) մշակույթի և արվեստի գործիչների փոխանակմանը,

բ) մյուս երկրում համագումարներին, գիտաժողովներին և այլ նման միջոցառումներին մասնակցությանը,

գ) ցուցահանդեսների փոխանակմանը,

դ) ստեղծագործական խմբերի փոխանակմանը,

ե) կինոյի շաբաթների անցկացմանը:

 

Հոդված 5

 

Կողմերից յուրաքանչյուրը իրավունք կունենա մյուսի տարածքում հիմնել մշակութային հաստատություններ՝ այն պայմանով, որ դրանք կգործեն ըստ տվյալ երկրի ներքին օրենսդրության դրույթների:

 

Հոդված 6

 

Կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ արվեստի գործերի, փաստաթղթերի և այլ պատմական կամ հնագիտական արժեքների ապօրինի տեղափոխումը արգելելու և պատժելու ուղղությամբ:

 

Հոդված 7

 

Կողմերը կարող են առանձին համաձայնագրեր կնքել գիտական և տեխնոլոգիական, ինչպես նաև հասարակական և կոնկրետ մշակութային այլ բնագավառներում:

 

Հոդված 8

 

Կողմերը կխրախուսեն պետական և ոչ պետական մարզական կազմակերպությունների համագործակցությունը՝ նպաստելով փոխադարձ մարզական պարապմունքների անցկացմանը և դրանց մասնակցությանը, ինչպես նաև երկու երկրների երիտասարդության նկատմամբ իրականացվող քաղաքականությանը վերաբերող փաստաթղթերի փոխանակմանը:

 

Հոդված 9

 

Կողմերը, համաձայն համապատասխան օրենքների, կհեշտացնեն մյուս Կողմի անձանց մուտքը երկիր, նրանց կեցությունը և մեկնումը այնտեղից, ինչպես նաև սույն Համաձայնագրով ստեղծված փոխանակման ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ներմուծումը և հետագա արտահանումը:

 

Հոդված 10

 

Անհրաժեշտության դեպքում Կողմերը կմասնակցեն խորհրդակցությունների, որպեսզի նախապատրաստեն հատուկ լրացուցիչ դրույթներ, որոնք կարող են պահանջվել սույն Համաձայնագրի կիրառման համար: Այդպիսի լրացուցիչ դրույթները պետք է համաձայնեցվեն հայտագրերի փոխանակմամբ, կամ անհրաժեշտության դեպքում Կողմերը կհամաձայնեն Համատեղ հանձնաժողովի միջոցով՝ հրավիրելով պարբերաբար հանդիպումներ:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի կիրառումից բխող ֆինանսական պարտավորությունները կկարգավորվեն Կողմերի փոխադարձ խորհրդակցությունների միջոցով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրը ոչ մի կերպ չի վտանգի գոյություն ունեցող կամ ապագայում կնքվելիք երկկողմ համաձայնագրերից բխող իրավունքներն ու պարտավորությունները և չի ազդի Կողմերի այն իրավունքների և պարտականությունների վրա, որոնք բխում են այլ նմանատիպ համաձայնագրերից և որևէ այլ միջազգային պայմանագրից, որոնց Կողմ են նրանք հանդիսանում կամ կդառնան:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա համար պահանջվող ներքին իրավական ընթացակարգերի կատարումն ավարտելու մասին Կողմերի վերջին ծանուցման օրվանից: Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի նույն տևողության հաջորդական ժամկետներով, եթե Կողմերից մեկը ընթացիկ ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց ամիս առաջ չդադարեցնի  այն դիվանագիտական ուղիներով ներկայացված գրավոր ծանուցումով:

 

Հոդված 14

 

Այն դեպքում, երբ որևէ Կողմ դադարեցնում է սույն Համաձայնագրի գործողությունը, ցանկացած փոխանակման ծրագիր, պլան կամ նախագիծ, որն ընթացքի մեջ է, ուժի մեջ կլինի մինչև դրա ավարտը:

Ի հաստատումն վերը նշվածի՝ կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված անձինք ստորագրել են սույն Համաձայնագիրը:

 

 Կատարված է Լիսաբոն քաղաքում 2000 թվականի նոյեմբերի 14-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, պորտուգալերեն և անգլերեն, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում ծագած որևէ տարաձայնության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 5-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան