ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով, ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-456 հրամանագրի, որոշում եմ.
1. Վերանվանել`
ա) Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն.
բ) Հայաստանի Հանրապետության կապի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարություն:
2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի ՆՀ-456 հրամանագրի I բաժինը (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի հունիսի 10-ի ՆՀ-747 և 1997 թվականի հուլիսի 3-ի ՆՀ-767 հրամանագրերի խմբագրությամբ) շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
| 1. | Առողջապահության նախարարություն | 
| 2. | 
 Արդարադատության նախարարություն  | 
| 3. | Արդյունաբերության և առևտրի նախարարություն | 
| 4. | Արտաքին գործերի նախարարություն | 
| 5. | Բնապահպանության նախարարություն | 
| 6. | Գյուղատնտեսության նախարարություն | 
| 7. | Էներգետիկայի նախարարություն | 
| 8. | Կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար | 
| 9. | Կրթության և գիտության նախարարություն | 
| 10. | Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | 
| 11. | Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն | 
| 12. | Պաշտպանության նախարարություն | 
| 13. | Սեփականաշնորհման նախարարություն | 
| 14. | Սոցիալական ապահովության նախարարություն | 
| 15. | Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարություն | 
| 16. | Տարածքային կառավարման նախարար | 
| 17. | Տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար | 
| 18. | Տրանսպորտի նախարարություն | 
| 19. | Փոստի և հեռահաղորդակցության նախարարություն | 
| 20. | Քաղաքաշինության նախարարություն | 
| 21. | Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն»: | 
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
4. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ռ. Քոչարյան | 
| 
 
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|