Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Инкорпорация (20.09.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.11.26/6(14)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
26.03.2003
Дата подписания
26.03.2003
Дата вступления в силу
20.09.2004

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր


Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Կուբայի Հանրապետության Կառավարության միջԵՎ առԵՎտրատնտեսական համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Կուբայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,

ձգտելով հավասարության և փոխշահավետության հիման վրա զարգացնել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները,

ցանկանալով առևտրատնտեսական փոխադարձ հարաբերությունների զարգացման համար ստեղծել պայմանագրաիրավական հիմք և բարենպաստ պայմաններ,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Պայմանավորվող կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը` խթանել և զարգացնել ապրանքների և ծառայությունների փոխանակումը, ինչպես նաև հայկական և կուբայական ձեռնարկությունների միջև տնտեսական համագործակցությունը՝ երկու երկրների գործող օրենսդրություններին և համաշխարհային առևտրում ընդունված սկզբունքներին և փորձին համաձայն:

 

Հոդված 2

 

Պայմանավորվող կողմերը ապրանքների և ծառայությունների փոխանակման, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների այլ ձևերին առնչվող բոլոր հարցերում հաշվի կառնեն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերը և սկզբունքները, ինչպես նաև սույն Համաձայնագրի դրույթները և, համաձայն դրանց, փոխադարձ առևտրում միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ազգի ռեժիմ խտրականության բացառման և հավասար հնարավորությունների պայմաններում:

Առավել բարենպաստ ազգի ռեժիմը կկիրառվի բոլոր այն դեպքերում, որոնք կվերաբերեն ներմուծման և արտահանման թույլտվությանը, մաքսատուրքերին և վճարումներին, հյուպատոսական գանձումներին և այլ գանձումներին ու հարկերին, որոնք կիրառվում են կամ կարող են կիրառվել ապրանքների ներմուծման, արտահանման, տարանցման, պահեստավորման, դրանց գրանցման, ինչպես նաև մաքսային կանոնների և ընթացակարգերի նկատմամբ:

Պայմանավորվող կողմերը համաձայնում են միմյանց տրամադրել առավել բարենպաստ ազգի ռեժիմ նաև ապրանքների փոխադրման հետ կապված բոլոր հարցերում և, իրենց երկրների օրենսդրություններին և կարգավորումներին համապատասխան, կաջակցեն իրենց տարածքներով մյուս Պայմանավորվող կողմի տարածքում արտադրված ապրանքները երրորդ երկրներ և երրորդ երկրների տարածքում արտադրված ապրանքները որևէ Պայմանավորվող կողմի տարածք ազատ տարանցելուն:

 

Հոդված 3

 

Առավել բարենպաստ ազգի ռեժիմը չի տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք`

 բխում են Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի մաքսային միություններում, ազատ առևտրի գոտիներում կամ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի այլ ձևերում մասնակցությունից,

 Պայմանավորվող կողմերից որևէ մեկը տրամադրել է կամ կտրամադրի հարևան երկրներին` սահմանամերձ առևտուրը դյուրացնելու նպատակով,

Պայմանավորվող կողմերը միջազգային պայմանագրերի հիման վրա տրամադրել են կամ կտրամադրեն զարգացող երկրներին:

 

Հոդված 4

 

Հայաստանի Հանրապետության և Կուբայի Հանրապետության կազմակերպությունների միջև ապրանքաշրջանառությունը և ծառայությունների մատուցումը իրականացվում է կոնտրակտների կամ այլ յուրահատուկ փաստաթղթերի հիման վրա՝ երկու երկրներում գործող օրենսդրությունների և համաշխարհային պրակտիկայում ընդունված առևտրի ձևերի համաձայն:

Եթե կոնտրակտներում ակնհայտ նշված չլինի այլ բան, Պայմանավորվող կողմերի կազմակերպությունները երկկողմ առևտրում կկիրառեն ÈÍÊÎÒÅÐÌÑ-ում ընդգրկված գնման և փոխադրման պայմանները:

 

Հոդված 5

 

Առքուվաճառքի կոնտրակտներում, որոնք կկնքվեն Պայմանավորվող կողմերի կազմակերպությունների միջև ապրանքների մատակարարման և ծառայությունների ցուցաբերման համար, գների սահմանումը կիրականացվի համապատասխան տեխնիկական մակարդակի և որակի ապրանքների ու ծառայությունների հիմնական համաշխարհային շուկաների գործող գներին համապատասխան:

 

Հոդված 6

 

Հայկական և կուբայական կազմակերպությունների միջև ապրանքների կամ ծառայությունների մատակարարման կոնտրակտներից բխող վճարումները կիրականացվեն ազատ փոխարկելի արտարժույթով, որի վերաբերյալ կպայմանավորվեն Կողմերը, իսկ վճարման պայմանները կնշվեն համապատասխան պայմանագրերում:

Կողմերի լիազոր բանկերը անհրաժեշտության դեպքում կհաստատեն տեխնիկական բանկային ընթացակարգ՝ սույն Համաձայնագրից բխող գործարքները ապահովելու համար:

 

Հոդված 7

 

Պայմանավորվող կողմերը, իրենց երկրների օրենսդրություններին համապատասխան, կաջակցեն փոխադարձ առևտրի տարբեր ձևերի, արդյունաբերական կոոպերացիայի, տնտեսական միությունների և համատեղ ձեռնարկությունների, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը:

Պայմանավորվող կողմերը կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն յուրաքանչյուր Կողմի տարածքում ծագող արտոնագրերը, առևտրային դրոշմանիշները, կոմերցիոն անվանումների ձևակերպումը պաշտպանող և իրենց երկրում արդյունաբերական սեփականության համապատասխան ռեգիստրում գրանցելու համար:

 

Հոդված 8

 

Պայմանավորվող կողմերը կօժանդակեն իրենց տարածքներում կառավարական առևտրային ներկայացուցչությունների, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող ֆիրմաների, ընկերությունների, բանկային և այլ հաստատությունների ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացմանը և գործունեությանը՝  համաձայն երկու երկրների գործող օրենսդրությունների:

 

Հոդված 9

 

Պայմանավորվող կողմերը կցուցաբերեն փոխադարձ անհրաժեշտ աջակցություն իրենց երկրներում տոնավաճառների, ցուցահանդեսների, համաժողովների և երկկողմ առևտուրը խթանող այլ միջոցառումների կազմակերպման համար՝ երկու երկրների օրենսդրությունների համաձայն:

 

Հոդված 10

 

Պայմանավորվող կողմերը, իրենց երկրներում գործող օրենսդրությունների համաձայն, թույլ կտան հետևյալ ապրանքների ներմուծումն ու արտահանումը առանց  հարկերի ու մաքսավճարի և այլ  տեսակի գանձումների.

 նմուշային առարկաներ և պրակներ, գովազդային տեղեկագրեր և ուրվագրեր,

 պարտավուրությունների և երաշխիքների կատարման նպատակով  անվճար առաքվող մասեր,

 ժամանակավոր կամ մշտական գործող տոնավաճառներում և ցուցահանդեսներում ոչ վաճառքի նպատակով ներկայացվող ապրանքներ,

 ուրիշ ապրանքի փոխարեն ներմուծված ապրանքը` փոխարինված ապրանքը երկրից արտահանելու պայմանով,

 միջազգային առևտրում օգտագործվող հատուկ բեռնարկղեր և փաթեթավորումներ, որոնք ներմուծվում են բեռնավորման և երկրից արտահանվելու նպատակով,

 ապրանքներ, գործիքներ, նյութեր և այլ գործիքակազմ` ժամանակավոր ներմուծված, փորձերի, փորձարկումների, վերանորոգման աշխատանքների, մշակման և պատրաստման համար՝ վերադարձի պայմանով,

 առարկաներ, գործիքներ և հաստոցներ` նախատեսված մոնտաժային աշխատանքների և առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության համար՝ վերադարձման պայմանով:

Նման բնույթի արտահանման և ներմուծման ժամկետները կսահմանվեն` կախված այն նպատակներից, որոնց համար նախատեսված են վերոհիշյալ ապրանքները և առարկաները:

 

Հոդված 11

 

Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ` խուսափելու համար իրենց տարածքներ ներմուծելու մյուս Պայմանավորվող կողմի բնական ծագում ունեցող ապրանքները կամ արդյունաբերական արտադրանքը, որոնք, չնայած ապրանքային նշանի, անվանման և դրոշմանիշների և այլ նշումների, կեղծված են կամ չեն համապատասխանում ծագմանը կամ ապրանքի որակին՝ Պայմանավորվող կողմերի օրենսդրությունների և վերոհիշյալի վերաբերյալ կնքված միջազգային համաձայնագրերի համաձայն: 

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի համաձայն հայկական և կուբայական տնտեսավարող կազմակերպությունների ներմուծած ապրանքները չեն կարող վերաարտահանվել երրորդ երկրներ առանց ներմուծողի գրավոր համաձայնության:

Պայմանավորվող կողմերը կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ապահովեն ապրանքաշրջանառության պաշտպանությունը իրենց տարածքներում ցանկացած տեսակի անբարեխիղճ մրցակցությունից` իրենց երկրների օրենսդրությունների և վերոհիշյալի վերաբերյալ իրենց միջև կնքված միջազգային համաձայնագրերի պահպանմամբ: 

 

Հոդված 13

 

Պայմանավորվող կողմերը սույն համաձայնագրի գործունեությունը ապահովելու, անհրաժեշտ հանձնարարականների մշակման, խորհրդակցությունների անցկացման և փոխադարձ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման նպատակով կստեղծեն հայ-կուբայական առևտրատնտեսական միջկառավարական համատեղ հանձնաժողով, որը հաջորդաբար կգումարվի Երևանում կամ Հավանայում:

Հանձնաժողովի լիազորությունները, գործառույթները, կազմակերպչական մանրամասները և հստակ խնդիրները կսահմանվեն համատեղ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ` համապատասխան արձանագրությամբ:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման, կիրառման և կատարման ընթացքում ծագած վեճերը կլուծվեն Պայմանավորվող կողմերի միջև` բանակցությունների միջոցով:

 

Հոդված 15

 

Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոխոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն համապատասխան փաստաթղթով, որը ուժի մեջ կմտնի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված ընթացակարգով:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ներպետական իրավական ընթացակարգերի ավարտման մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը կգործի 5 տարի ժամկետով և այդ ժամկետի ավարտից հետո ինքնաբերաբար կերկարաձգվի մեկամյա ժամանակահատվածներով, եթե Համաձայնագրի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով չտեղեկացնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Այն գործարքների նկատմամբ, որոնք կնքվել, բայց չեն կատարվել Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում, սույն Համաձայնագրի բոլոր դրույթները կշարունակեն գործել մինչև այդ գործարքների ավարտը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2003թ. մարտի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, իսպաներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ժամանակ ծագած տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տարբերակին:

 

*Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2004 թվականի սեպտեմբերի 20-ից: