Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Тип
Инкорпорация (23.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.06.15/16(225)
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
23.03.2006
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
02.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

23 մարտի 2006 թ.

թիվ 2

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների վերաբերյալ առաջացած հարցերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

պարզաբանում է.

 

1. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 214 հոդվածի 2-րդ մասի՝ բանկի խորհրդի անդամները պարտադիր վարձատրվում են իրենց պարտականությունների կատարման համար: Բանկի և բանկի խորհրդի անդամի միջև հարաբերությունների բնույթը՝ աշխատանքային, թե ծառայությունների մատուցման, որոշում է բանկը: Վարձատրությունը կարող է կատարվել ինչպես աշխատավարձի տեսքով, այնպես էլ բանկի հայեցողությամբ՝ այլ ձևով, օրինակ, բանկի խորհրդի անդամը կարող է վարձատրվել խորհրդի նիստերին մասնակցելու համար: Այս մոտեցումը վերաբերում է նաև Օրենքի 219 հոդվածի 2-րդ մասին:

2. Բանկը, իր խորհրդի կողմից հաստատած ներքին կարգերով, պետք է սահմանի բանկի հետ կապված անձանց հետ գործարքների համար պահանջներ՝ թույլատրելի սահմանաչափեր, ժամկետներ, տոկոսադրույքներ, վարկունակության աստիճան, ապահովվածություն, ընդունելի ռիսկի աստիճան: Այնուհետև, բանկի խորհուրդը կարող է որոշում կայացնել, որ այդ կարգերով սահմանված պահանջներին համապատասխանող գործարքները համարվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջի իմաստով հաստատված խորհրդի կողմից: Այս պարագայում, բանկի խորհրդի հաստատմանը կներկայացվեն միայն այն գործարքները, որոնք պետք է իրականացվեն բանկի խորհրդի կողմից սահմանված կարգերից բացառություններով: Միաժամանակ, անհրաժեշտ է սահմանել, որ որոշակի պարբերականությամբ բանկի խորհուրդը պետք է ստանա տեղեկատվություն բանկի հետ կապված անձանց հետ կնքված գործարքների մասին: Յուրաքանչյուր դեպքում, բանկի խորհրդի կողմից հաստատված գործարքները պետք է բավարարեն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի պահանջներին:

3. Համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի «ե» ենթակետի, բանկի խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի նախորդ տարվա ընթացքում բանկից ստացված ամբողջ վարձատրության չափերը ենթակա են մշտապես հրապարակման ինտերնետում` բանկի տնային էջում: Վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը վերը նշված անձանց ի վնաս օգտագործելը բացառելու նպատակով, բանկը կարող է սահմանափակել այդ տեղեկատվության ընթերցման հնարավորությունը, օրինակ՝ գաղտնաբառերի կիրառման միջոցով: Վերը նշված տեղեկատվությունը պետք է պարտադիր հասանելի լինի բանկի բոլոր մասնակիցներին: Օրենքի 43-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգը կսահմանվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`
 

Տ. Սարգսյան


2006 թ. հունիսի 2
Երևան