ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 
6 դեկտեմբերի 1995 թ. 
«ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
«Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի որոշման 4-րդ կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Դիմումները ներկայացվում են Հայարտոնագիր 1995 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Դիմումների ներկայացման, դրանց քննարկման և Հայաստանի Հանրապետության արտոնագիր տալու կարգը սահմանում է Հայարտոնագիրը»:
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
 Լ. Տեր-Պետրոսյան  | 
| 
 
  |