ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 1994 թվականի N 226
քաղ. Երևան
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.09.97 N 383)
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների ցանկը, համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ.. 16.09.97 N 383)
2. Սահմանել, որ սույն որոշումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք զորակոչվել և ծառայում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՕԳՏՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
(վերնագիրը փոփ. 16.09.97 N 383)
1. (կետն ուժը կորցրել է 16.09.97 N 383)
2. Այն հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց ցանկը սահմանում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
(2-րդ կետը խմբ. 16.09.97 N 383)
3. (կետն ուժը կորցրել է 16.09.97 N 383)
4. Այն զորակոչիկը, որի հարազատ հայրը կամ եղբայրը զոհվել է զինված ուժերում ծառայելիս, և որն ընտանիքի միակ արու զավակն է:
(4-րդ կետը խմբ. 16.09.97 N 383)
(հավելվածը լրաց. 20.10.94 N 498, փոփ., խմբ. 16.09.97 N 383)
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 18.03.1999, N 164 | 16.05.1994, N 226 | |
| 16.09.1997, N 383 | 16.05.1994, N 226 | |
| 20.10.1994, N 498 | 16.05.1994, N 226 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|