Գլխավոր տեղեկություն
Номер
N 653-Ա
Տիպ
Հրաման
Тип
Инкорпорация (14.06.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.07.03/17(226)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
13.06.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
13.06.2006
Дата вступления в силу
14.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

13 հունիսի 2006 թվականի N 653-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՎԱԳ-ՄԵԴ» ՍՊԸ-Ի ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի 22.02.06 թ. հանձնարարականը, լիցենզավորման հանձնաժողովի 01.06.06 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Ավագ-Մեդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պարտավորագրի կատարողականի վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է օրենքի, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգով ամրագրված պարտադիր պահանջների և պայմանների խախտումներ, այն է՝

ա) հայտատուն ներկայացրել է պարտավորագիր, համաձայն որի, նա պարտավորվել է բժիշկ-վնասվածքաբան Լ. Ավագյանին ուղարկել համապատասխան վերապատրաստման դասընթացների և վկայականների պատճենները ներկայացնել ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժին, սակայն սահմանված կարգով չի ներկայացրել.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել, «Ավագ-Մեդ» ՍՊԸ-ի (ք. Երևան, Ֆուչիկի 30) 2003 թվականի ապրիլի 29-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեության թիվ Կ-XX-000080 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան