«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
22 ՕԳՈՍՏՈՍԻ 1996 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 1996 թվականի N 267
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 95-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. (կետն ուժը կորցրել է 14.03.97 N 51)
3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` շահագրգիռ նախարարությունների և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի պատգամավորների համապատասխան քաղաքային և գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեների հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ հաստատված NN 1 և 2 հավելվածներում ընդգրկված օբյեկտների հանձնումը և ընդունումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի օգոստոսի 22-ից:
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
 Հ. ԲԱԳՐԱՏյան  | 
| 
 Հավելված N 1  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
| 
 Բնակավայրի անվանումը  | 
 Ձեռնարկության և կազմակերպության անվանումը  | 
| 
 1  | 
 2  | 
| քաղ. Իջևան | 
 կենտրոնական շրջանային հիվանդանոց ստոմատոլոգիական պոլիկլինիկա շտապ բուժօգնության կայան NN 1, 2, 3, 4, 5 միջնակարգ դպրոցներ վարժարան  | 
| Սարիգյուղ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Աչաջուր գ. | տեղամասային հիվանդանոց միջնակարգ դպրոց  | 
| Սևքար գ. | տեղամասային հիվանդանոց միջնակարգ դպրոց  | 
| Կիրանց գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց  | 
| Խաշթառակ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Գետահովիտ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Խաչարձան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Աղավնավանք գ. | միջնակարգ դպրոց | 
| Վազաշեն գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Այգեհովիտ գ. | տեղամասային հիվանդանոց միջնակարգ դպրոց  | 
| Բերքաբեր գ. | 
 բուժակամանկաբարձական կետ  | 
| Գանձաքար գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Հովք գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Լուսաձոր գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց  | 
| Ենոքավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Ակնաղբյուր գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց  | 
| Ծաղկավան գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց  | 
| Աճարկուտ գ. | գյուղամբուլատորիա ութամյա դպրոց  | 
| Կայան գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց  | 
| Դիտավան գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց  | 
| Լուսահովիտ գ. | բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց  | 
| Ազատամուտ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| քաղ. Դիլիջան | 
 քաղաքային բուժմիավորում  | 
| Հաղարծին գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Թեղուտ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Գոշ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց ութամյա դպրոց  | 
| քաղ. Նոյեմբերյան | գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ձեռնարկություն կենտրոնական շրջանային հիվանդանոց շտապ բուժօգնության կայան NN 1, 2 միջնակարգ դպրոցներ  | 
| Այրում գ. | քաղաքային ամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Պտղավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Բարեկամավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Հաղթանակ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Դեղձավան գ. | բուժակամանկաբարձական կետ | 
| Դեբեդավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Կոթի գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Արճիս գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Կողբ գ. | գյուղամբուլատորիա NN 1, 2 միջնակարգ դպրոցներ  | 
| Ոսկեպար գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Դովեղ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Բաղանիս գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Բերդավան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Վերին Քյուրփլու գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Ոսկեվան գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Ջուջևան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Լճկաձոր գ. | 
 բուժակամանկաբարձական կետ ութամյա դպրոց  | 
| Բագրատաշեն գ. | 
 տեղամասային հիվանդանոց  | 
| քաղ. Բերդ | կենտրոնական շրջանային հիվանդանոց շտապ բուժօգնության կայան NN 1, 2, 3, 4 միջնակարգ դպրոցներ վարժարան NN 81 մասնագիտական-տեխնիկական ուսումնարան  | 
| Վերին Կարմիրաղբյուր գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Վարագավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Չինչին գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Պառավաքար գ. | տեղամասային հիվանդանոց միջնակարգ դպրոց  | 
| Չինարի գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Ներքին Կարմիրաղբյուր գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Նորաշեն գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Մոսեսգեղ գ. | գյուղամբուլատորիա միջնակարգ դպրոց  | 
| Նավուր գ. | 
 բուժակամանկաբարձական կետ  | 
| Ծաղկավան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Թոփուզ գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Արծվաբերդ գ. | 
 տեղամասային հիվանդանոց միջնակարգ դպրոց ութամյա դպրոց  | 
| Այգեպար գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
| Այգեձոր գ. | տեղամասային հիվանդանոց միջնակարգ դպրոց  | 
| Չորաթան գ. | բուժակամանկաբարձական կետ միջնակարգ դպրոց  | 
(հավելվածը փոփ., լրաց. 30.04.97 N 112, փոփ. 26.11.97 N 535, լրաց. 27.01.98 N 31, 09.02.98 N 67)
| 
 Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ քարտուղար-նախարար  | 
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ | 
| 
 Հավելված N 2  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 14.03.97 N 51)