«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
29 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006308
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 15 օգոստոսի 2006 թ.  | 
 N 671-Ն  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը»:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան), սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում երկրորդ մասնագիտություն ստանալու կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
| 
 ՀՀ կրթության և գիտության  | 
L. Մկրտչյան | 
| 
 Հաստատված է՝  | 
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ
1. Սույն Կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ Բուհեր) երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու ընդհանուր պայմանները:
2. Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը կազմակերպվում է կիսամյակային (կրեդիտային) սկզբունքով: Առաջին և ավարտական կուրսերում երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն չի կազմակերպվում: Հավակնորդների դիմումները 
քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթների ընթացքում:
3. Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթությունը իրականացվում է միայն վճարովի սկզբունքով:
4. Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալը թույլատրվում է, եթե առարկաների ժամաքանակների 25%-ից ավելի տարբերությամբ պայմանավորված ստուգարքների և քննությունների թիվը, հաշվի առնելով բուհերի և մասնագիտությունների առանձնահատկությունները, ըստ տվյալ կիսամյակի չի գերազանցում 8-ը:
5. Դիմումները քննարկելու նպատակով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով: Բուհի ռեկտորը, ատեստավորման հանձնաժողովում հարցը քննարկելուց հետո, որոշում է ուսանողի ընդունման ժամկետը, կուրսը և մյուս պայմանները, կամ էլ պատճառաբանված հիմնավորում է մերժելու մասին իր որոշումը: Դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երկու շաբաթների ընթացքում:
6. Ատեստավորման հանձնաժողովը մրցութային հավասար պայմանների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում՝
ա) տվյալ մասնագիտությամբ աշխատող դիմորդներին,
բ) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդներին,
գ) դիպլոմի ներդիրում նշված առարկաների քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին:
7. Երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող` տվյալ կիսամյակում ըստ մասնագիտության ուսանողների թիվը չպետք է գերազանցի տվյալ մասնագիտության համար ՀՀ կրթության և գիտության նախարարության լիցենզիայով սահմանված տեղերի քանակը:
8. Տարբեր պատճառներով գոյացած առարկայական տարբերությունները և առարկաների առանձին բաժինները (ուսումնական պլանների տարբերություններ, չհանձնած քննություններ և ստուգարքներ) համարվում են ակադեմիական պարտքեր: Դրանց ցանկը և ծավալները որոշում է ընդունող բուհը: Ուսանողը պետք է ուսումնառի և հանձնի գոյացած տարբերությունները ընդունող բուհի կողմից սահմանած անհատական ժամանակացույցով:
9. Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում բուհերը Նախարարություն են ներկայացնում հաշվետվություն երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողերի շարժի վերաբերյալ:
10. Ոչ պետական չհավատարմագրված բուհերի շրջանավարտներին չի թույլատրվում ստանալ երկրորդ բարձրագույն մասնագիտական կրթություն պետական կամ հավատարմագրված բուհերում:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|