«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 2006 թվականի N 1496-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին» N 865-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.
«ը) ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան գործունեության տարածք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|