ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (30.11.2006-по сей день)
Первоисточник
ՀՀՊՏ 2006.11.29/61(516) Հոդ.1245
Дата подписания
14.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.11.2006
Дата вступления в силу
30.11.2006
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1583-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի N 799 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված` ներքին այրման շարժիչային վառելիքների տեխնիկական կանոնակարգի`
ա) N 1 աղյուսակի`
1-ին կետի 5-րդ սյունակում «98» և «88» թվերը համապատասխանաբար փոխարինել «97» և «87» թվերով,
4-րդ կետում «մինչև 2006» բառերը փոխարինել «մինչև 2008» բառերով, իսկ «2006» թիվը` «2008» թվով,
7-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից» բառերով,
8-րդ կետը «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «2008 թվականի դեկտեմբերի 8-ից`» բառերով.
բ) N 3 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ 3. Ավտոմոբիլային դիզելային վառելիքների ցուցանիշները և նորմերը
|
| Ցուցանիշի անվանումը |
Նորմը` ըստ |
ԱՄԱՌԱ- ՅԻՆ |
ՁՄԵՌԱՅԻՆ |
| 0 դասի |
1-ին դասի |
2-րդ դասի |
3-րդ դասի |
4-րդ դասի |
| 1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. Ցետանային թիվը, ոչ պակաս կամ ցետանային ցուցիչը, ոչ պակաս |
51,0 46,0 |
49 46 |
49 46 |
48,0 46,0 |
47,0 43,0 |
47,0 43,0 |
2. Խտությունը 150C ջերմաստիճանում, կգ/մ3 |
820- 845 |
800- 845 |
800- 845 |
800- 840 |
800- 840 |
800- 840 |
3. Պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածինների զանգվածային մասը, %, ոչ ավելի |
11 |
4. Ծծմբի պարունակությունը, մգ/կգ, ոչ ավելի. մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը 2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը 2010 թվականի հունվարի 1-ից |
350 50 10 |
| 5. Բռնկման ջերմաստիճանը, 0C, ոչ ցածր |
55 |
6. Ածխածնի մնացորդը (կոքսելիությունը) 10 % նստվածքում, %, ոչ ավելի |
0,30 |
7. Մածուցիկությունը՝ 400C ջերմաստի- ճանում, մմ2/վ |
2,0-4,5 |
1,5-4,0 |
1,5-4,0 |
1,5-4,0 |
1,4-4,0 |
1,2-4,0 |
| 8. Պղտորման ջերմաստիճանը, 0C, ոչ բարձր |
5 |
մինուս 10 |
մինուս 16 |
մինուս 22 |
մինուս 28 |
մինուս 34 |
|
9. Ֆրակցիոն կազմը. 95 % թորման ջերմաստիճանը (թորման վերջը), 0C, ոչ բարձր 1800C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր 2500C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ բարձր 3400C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր 3500C ջերմաստիճանում, %, ծավալային մասը, ոչ ցածր |
360 |
|
- |
10 |
|
65 |
- |
|
- |
95 |
|
85 |
- | |
». |
գ) N 3ա աղյուսակի «Նորմը` ըստ» սյունակում «A դասի» և «4-րդ դասի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ԱՄԱՌԱՅԻՆ» և «ՁՄԵՌԱՅԻՆ» բառերով.
դ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
ե) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Դիզելային վառելիքների բաշխիչ պոմպասյուների վրա պետք է լինեն մակնշված դիզելային վառելիքի տեսակը (ավտոմոբիլային դիզելային վառելիք կամ դիզելագազատուրբինային վառելիք) և «ԱՄԱՌԱՅԻՆ» կամ «ՁՄԵՌԱՅԻՆ-0», «ՁՄԵՌԱՅԻՆ-1», «ՁՄԵՌԱՅԻՆ-2», «ՁՄԵՌԱՅԻՆ-3», «ՁՄԵՌԱՅԻՆ-4» (ավտոմոբիլային դիզելային վառելիքի համար) կամ «ՁՄԵՌԱՅԻՆ» (դիզելագազատուրբինային վառելիքի համար) մականշվածքը:».
զ) VIII բաժնի N 5 աղյուսակի`
«ՀՍՏ 220 (ԵՆ 237)», «ՀՍՏ ԵՆ 12916» և «ԵՆ 1601» տողերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
| ՀՍՏ ԵՆ 237 |
Հեղուկ նավթամթերք. Կարբյուրատորային վառելիք. Կապարի ցածր կոնցենտրացիաների որոշում ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդով |
| ՀՍՏ ԵՆ 12916 |
Նավթամթերք. Միջին թորվածքներում արոմատիկ ածխաջրածինների տեսակների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ` բեկման ցուցչի որոշմամբ |
| ՀՍՏ ԵՆ 13132 |
Հեղուկ նավթամթերք. Ոչ էթիլացված բենզին. Թթվածին պարունակող օրգանական միացությունների և օրգանապես կապված թթվածնի ընդհանուր պարունակության որոշման գազային քրոմատագրման մեթոդ աշտարակների փոխանակմամբ | |
», |
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
| « |
| ՀՍՏ ԻՍՕ 20847 |
Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշում. Էներգիական դիսպերսիայով ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում |
| ՀՍՏ ԻՍՕ 20884 |
Նավթամթերք. Ավտոմոբիլային վառելիքների մեջ ծծմբի պարունակության որոշում. Ալիքային դիսպերսիայով ռենտգենյան ֆլուորեսցենտային սպեկտրաչափում | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|
2006 թ. նոյեմբերի 14 Երևան
|
|
Փոփոխման պատմություն
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
| Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |