Basic information
Number
ՆՀ-1080
Type
Հրամանագիր
Act type
Исходный акт (26.04.2002-24.04.2003)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2006.04.26/24(479) Հոդ.272
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
10.04.2002
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
10.04.2002
Effective date
26.04.2002
Interrupt date
12.03.2020

030.1080.10.04.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների ավանդույթների զարգացման, ներքին գործերի մարմինների անձնակազմի ծառայողական պարտքի կատարման հանդեպ պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով որոշում եմ.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դրոշ։

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դրոշի մասին կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը (կցվում են)։

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
10 ապրիլի 2002 թ.
 ՆՀ-1080

 

 

 

Հաստատված է
ՀՀ Նախագահի
2002 թ. ապրիլի 10-ի
ՆՀ-1080 հրամանագրով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դրոշը պատվի և արժանապատվության, արիության և նվիրումի խորհրդանիշ է։ Դրոշը նախարարության յուրաքանչյուր աշխատակցի սրբազան պարտքի հիշեցումն է՝ Հայրենիքին անձնուրաց ծառայելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պաշտպանելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին։

2. Դրոշը ներքին գործերի նախարարությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը։

3. Դրոշի հետ միասին հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրությամբ վկայագիր։

4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում։

5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը։

6. Ներքին գործերի նախարարության անձնակազմը պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը։

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան

 

 

Հաստատված է
ՀՀ Նախագահի
2002 թ. ապրիլի 10-ի
ՆՀ-1080 հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից։

Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը՝ 1450մմ, լայնությունը՝ 1150մմ։

Կարված է երկտակ մետաքսե մուգ բալագույն կտորից (կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է՝ M=100%, Y=20%, K=50%)՝ երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով։ Պաստառի երեսի կողմի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ 500մմ երկարությամբ և 400մմ բարձրությամբ։ Պաստառի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերը, տառերի բարձրությունը 7մմ է, լայնությունը՝ 5մմ։

Պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների մետաքսակար խորհրդանիշը՝ 450մմ բարձրությամբ և 250մմ լայնությամբ։ Խորհրդանիշի կենտրոնում Հայաստանի Հանրապետության պետական զինանշանն է, որի վերին մասում մակագրված է «ՀՀ» հապավումը, իսկ ստորին մասում՝ «ՆԳՆ» հապավումը։ Խորհրդանիշի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «Հանուն իրավակարգի և օրինականության» բառերը, տառերի բարձրությունը 4մմ է, լայնությունը՝ 3մմ։

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թումանյան