«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206393
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 14 նոյեմբերի 2006 թ. ք. Երևան  | 
թիվ ՔՀ-63-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ ՔՀ-26-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 100-րդ, 101-րդ, 110-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածներով.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղաբաշխման հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ ՔՀ-26-Ն հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության արդարադատության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծել տեղաբաշխման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) հետևյալ կազմով՝
| Հանձնաժողովի նախագահ՝ | Հայաստանի Հանրապետության արդարադա- տության նախարարության քրեակատարողա- կան վարչության պետի տեղակալ  | 
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝  | 
Հայաստանի Հանրապետության արդարադա- տության նախարարության քրեակատարողա- կան վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի պետ  | 
Հանձնաժողովի անդամներ՝  | 
 
  | 
Հայաստանի Հանրապետության արդարադա- տության նախարարության քրեակատարողա- կան վարչության սոցիալական, հոգեբանա- կան և իրավական աշխատանքների բաժնի պետ  | |
Հայաստանի Հանրապետության արդարադա- տության նախարարության քրեակատարողա- կան վարչության բժշկական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ  | |
Հայաստանի Հանրապետության արդարադա- տության նախարարության քրեակատարողա- կան վարչության անվտանգության ապահով- ման բաժնի պետի տեղակալ  | |
Հանձնաժողովի քարտուղար՝  | 
 
  | 
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
| 
 Դ. Հարությունյան  |