Basic information
Number
ՆՀ-22-Ն
Type
Հրամանագիր
Act type
Исходный акт (04.03.2004-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.220
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
18.02.2004
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
18.02.2004
Effective date
04.03.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հանրապետության նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագրի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «զ» ենթակետով`

«զ) Ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. փետրվարի 18
Երևան
ՆՀ-22-Ն