Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-9-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Инкорпорация (08.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.07/9(533) Հոդ.173
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
25.01.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.01.2007
Дата вступления в силу
08.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԱՀՌԾ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ TF 057634 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Աղքատության հաղթահարման ռազմավարության հավատարմագրային հիմնադրամի դրամաշնորհ երկրորդ սերնդի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակման և ԱՀՌԾ մոնիտորինգի և գնահատման համակարգի հզորացման համար TF 057634 դրամաշնորհի համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունվարի 25
Երևան
ՆՀ-9-Ն