Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-152-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Инкорпорация (08.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.07/57(429) Հոդ.1098
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
25.08.2005
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
25.08.2005
Дата вступления в силу
08.09.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՃԱՊՈՆԱԿԱՆ 055130 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով՝ որոշում եմ.

1. Վավերացնել 2005 թվականի հուլիսի 22-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի նախապատրաստման համար  ճապոնական 055130 դրամաշնորհի համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
         Նախագահ Ռ. Քոչարյան

              
2005 թ. օգոստոսի 25
      Երևան
    ՆՀ-152-Ն