«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 1 փետրվարի 2007 թ.  | 
 N 17-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿԸ ԴՐՈՇՄԱԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով և 55-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել`
1. տեղամասային ընտրական հանձնաժողովում զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը կնքելու դրոշմակնիքի նմուշը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
Դրոշմակնիքը կլոր է, 8 մմ տրամագծով, կնիքի եզրագծով նշված են «Կ Ը Հ» տառերը և ընտրության անցկացման տարեթիվը:
Յուրաքանչյուր համապետական ընտրության համար պատրաստվում է նոր դրոշմակնիք` ընտրության անցկացման տարեթվով:
2. Համապետական ընտրությունների ժամանակ հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամը դրոշմակնքում է զինվորական վկայականի կամ զինվորական գրքույկի վերջին էջը:
3. Դրոշմակնիքները վերադարձվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով և ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| 
 ՀՀ կենտրոնական ընտրական  | 
Գ. Ազարյան | 
| 
 Հավելված 1  |