Basic information
Number
N 50-Ն
Type
Հրաման
Act type
Исходный акт (12.04.2007-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.04.02/10(250) Հոդ.161
Enactment organisation
Բնապահպանության նախարար
Enactment date
07.03.2007
Signing organisation
Բնապահպանության նախարար
Signing date
07.03.2007
Effective date
12.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10507147

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 50-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 430-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի զ) կետի  և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մայիսի 30-ի «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 380-Ա որոշման հավելվածի 7-րդ կետի, ինչպես նաև` ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հայաստանի  Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 25-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 430-Ն հրամանով հաստատված` ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

1. «Վտանգավորության 3-րդ դաս» բաժինը «31480302 01 03 3» ծածկագրից հետո լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ.

 

31602600 04 01 3 Գունավոր մետաղների
արտադրության շլամ
Շլամ

Գունավոր մետաղների
արտադրություն

31602700 04 01 3 Ալյումինի օքսիդ պարունակող
շլամ
Շլամ Մետաղագործություն
31602800 04 01 3 Ջրամխման գուռի ցիանիդ
պարունակող շլամ
Շլամ Ջերմամշակում

 

2. «Վտանգավորության 4-րդ դաս» բաժինը «31404800 01 99 4» ծածկագրից հետո լրացնել նոր տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

31405200 01 00 4 Օգտագործված ածխային
էլեկտրոդներ
Կոշտ

Գունավոր
մետաղագործություն

 

3. «Վտանգավորության 4-րդ դաս» բաժնի «11720002 13 01 3» թվերը փոխարինել «11720002 13 01 4» թվերով:

Նախարար`

Վ. Այվազյան