Գլխավոր տեղեկություն
Номер
հ.ն-0941-1
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (13.10.1993-01.01.1999)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1993/19 (1047) 15 հոկտեմբեր,
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
13.10.1993
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
13.10.1993
Дата вступления в силу
13.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Սահմանել երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների գրանցման տուրք Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում`

ա) սահմանել սեփականության այլ ձևերի վրա հիմնված ձեռնարկությունների համար պետական (իշխանության տեղական մարմինների) ձեռնարկությունների որպես երաշխավորողներ հանդես գալու` «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերը և կարգը.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Երաշխավորությամբ գործող ձեռնարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


13 հոկտեմբերի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 335, կետ 3
հ.ն-0941-1