Basic information
Number
N 390-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (26.04.2007-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2009.04.25/21(687) Հոդ.532
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.03.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.04.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.04.2007
Effective date
26.04.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2007 թվականի N 390-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1365-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Գորիսի պետական համալսարանի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1365-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 3-րդ կետի`

1) «ա» ենթակետում «5 մլն 056 հազ. դրամ» բառերը փոխարինել «1296. 016 հազ. դրամ սկզբնական» բառերով.

2) «բ» ենթակետում «հանձնվում է 4 մլն 664 հազ. դրամ արժողությամբ գույք» բառերը փոխարինել «ամրացվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Գորիսի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցված Գորիս քաղաքի Գ. Տաթևացու 18 հասցեում գտնվող` 1819.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 8864.600 հազ. դրամ սկզբնական արժեքով գույք» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 7
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation