Գլխավոր տեղեկություն
Номер
Հ.Ն-1071-I
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (25.05.1994-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳԽՏ 1994/10 (1062) 31 մայիս,
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
25.05.1994
Подписан
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Дата подписания
25.05.1994
Дата вступления в силу
25.05.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԵՎ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՐԿՎՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Եկամտահարկի հաստատագրված վճարումներ, ինչպես նաև եկամտահարկի և շահութահարկի հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների համար հարկային արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հրապարակման պահից երկու ամսվա ընթացքում սահմանել մանրածախ առևտրի, սպասարկման ոլորտի որոշ տեսակների, ինչպես նաև տնտեսական գործունեության այլ տեսակների իրականացման համար շահութահարկի (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների համար` եկամտահարկի) հաստատագրված վճարումներ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


25 մայիսի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1071-I