Basic information
Number
N 518-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (15.05.2007-по сей день)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.04.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.05.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.05.2007
Effective date
15.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2007 թվականի N 518-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 7,165.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը նվիրաբերելու համար՝ պայմանով, որ վերջինիս կողմից այդ գումարը պետք է փոխանցվի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, որպես «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ոռոգման համակարգի զարգացման ծրագրի 15 տոկոս համաֆինանսավորումն ապահովող վճար:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշմամբ հատկացված գումարը տրամադրել «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 7
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation