Basic information
Number
N 841-Ա
Type
Որոշում
Act type
Исходный акт (11.08.2005-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.09.01/29(303) Հատուկ բաժին
Enactment organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Enactment date
10.08.2005
Signing organisation
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Signing date
10.08.2005
Effective date
11.08.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

10 օգոստոսի 2005 թ.

 N 841-Ա

 
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի ԹԻՎ 791-Ա ՀՐԱՄԱՆԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով, որ մինչև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 29.07.2005 թ-ի թիվ 791-Ա հրամանով «ՌԱՍԿՈ» Ապահովագրական ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) 20.10.2004 թ-ին տրված ԱՊՈ թիվ 0043 ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցնելը, Ընկերության կողմից ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված 27.07.2005 թ-ի թիվ ՌԽ-14-Ն գրությամբ վերացել է Ընկերության նկատմամբ որպես պատասխանատվության միջոց լիցենզիայի գործողության կասեցումը կիրառելու հիմքը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի առաջին մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63 հոդվածի երկրորդ մասի համաձայն հրամայում եմ.

1. Անվավեր ճանաչել 2005 թվականի հուլիսի 29-ի «ՌԱՍԿՈ» Ապահովագրական ՍՊԸ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 20.10.2004 թ-ին տրված ԱՊՈ թիվ 0043 ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին» թիվ 791-Ա հրամանը*։

2. Հանձնարարել ապահովագրական վարչությանը համապատասխան գրություն ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն 29.07.2005 թ-ի թիվ 791-Ա հրամանը գերատեսչական նորմատիվ իրավական ակտերում չհրապարակելու նպատակով։

 

ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարար`

Վ. Խաչատրյան