ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ (ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Վավերացնել 1998 թվականի մարտի 12-ին Վաշինգտոն քաղաքում ստորագրված «Զարգացման վարկի մասին (Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր)» Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև համաձայնագիրը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը բանակցել Միջազգային զարգացման ընկերակցության հետ Համաձայնագրի 4-րդ հավելվածի «բ» կետի «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնին» և «դ» կետի «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոններին» հատկացվող գումարների մի մասը վերաբաշխել «Ենթավարկերի» և «Գյուղատնտեսության հաստատությունների ուժեղացման» մյուս բաղադրիչներին` հաշվի առնելով, որ վերջինս ըստ ծրագրի ինտեգրացվելու է մեկ միասնական կառույցում:
Հայաստանի Հանրապետության |
Խ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|