Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-033-2
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (16.12.1999-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1999.12.06/30(96)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.11.1999
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
22.11.1999
Дата вступления в силу
16.12.1999

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1

2

3

1. «Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական  ակտերի հրատարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  ԱԺ պատգամավոր
Գ. Մինասյան 
12.10.1999
 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
2. Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգիրք Կառավարություն
18.10.1999
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, 
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ
3. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրք Կառավարություն
09.11.1999
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
4. «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարություն
09.11.1999
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
5. Ապրանքների և սպասարկման նշանների, ապրանքների ծագման  տեղանունների մասին Կառավարություն
09.11.1999
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
6. Սննդամթերքի անվտանգության մասին  Կառավարություն
12.11.1999
 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
7. Հեղինակային իրավունքի  և հարակից իրավունքների մասին Կառավարություն
18.11.1999
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով

8. «1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 ԱԺ պատգամավորներ
Դ. Լոքյան
Ա. Կարապետյան 
Մ. Գասպարյան 
Ա. Սադոյան
Մ. Մուրադյան 
18.11.1999
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
9. ՀՀ քաղաքացիական  օրենսգրքում փոփոխություններ   լրացումներ կատարելու մասին  Կառավարություն
09.11.1999
Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան


22 նոյեմբերի 1999 թվականի,
քաղ. Երևան
Ն-033-2