Գլխավոր տեղեկություն
Номер
N 592-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.04.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.07.15/22(340) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
28.04.2009
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
28.04.2009
Дата вступления в силу
29.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

28 ապրիլի 2009 թ.

N 592-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 14.04.2009 թվականի N 3872 դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության (2004 թվականի մայիսի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000469 լիցենզիա) իրականացման վայրը ք. Երևան, Ավան-Առինջ թաղ. 1/1 հասցեն տեղափոխել ք. Արմավիր, Շահումյան փող., թիվ 3 հասցե։

2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

 

Հ. Քուշկյան