Գլխավոր տեղեկություն
Номер
N 634-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (06.05.2009-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2009.07.15/22(340) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
05.05.2009
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
05.05.2009
Дата вступления в силу
06.05.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 մայիսի 2009 թ.

N 634-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱՊԱՆԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Կապանի Ստոմատոլոգիական Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 27.04.2009թ. N 4399 դիմումը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի հունվարի 17-ին «Կապանի Ստոմատոլոգիական Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ)  թիվ Կ-XX-000620 լիցենզիան:

2. ՀՀ առողջապահոության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) «Կապանի Ստոմատոլոգիական Պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անհատական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Հ. Քուշկյան