Գլխավոր տեղեկություն
Номер
Ն-080-2
Տիպ
Որոշում
Тип
Инкорпорация (08.05.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.04.28/8(106)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
05.04.2000
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
05.04.2000
Дата вступления в силу
08.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1993 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 1997 թվականի մարտի 28-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «1993 թվականի հունվարի 22-ի քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» կոնվենցիայի արձանագրությունը հետևյալ վերապահումով`

«Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Արձանագրության 8-րդ կետով նախատեսված Կոնվենցիայի 221 հոդվածի նորմի պահանջները կատարել այնքանով, որքանով դրանք չեն հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը»:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան
   

5 ապրիլի 2000 թվականի,
քաղ. Երևան
Ն-080-2